«Ազատություն». Երեքշաբթի երեկոյան Ֆիլադելֆիայում կայացել է նախագահական բանավեճ նախագահի դեմոկրատական և հանրապետական թեկնածուների՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև։
Սա նրանց առաջին դեմ առ դեմ բանավեճն էր։
ABC-ի եթերում ավելի քան 90 րոպե տևած բանավեճի ընթացքում հարցեր են հնչել սոցհարցումների վրա հիմնված հասարակությանը հուզող կարևոր խնդիրների շուրջ, մասնավորապես, տնտեսության վիճակ, կանանց աբորտի իրավունք, անօրինական միգրացիա, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ամերիկյան արձագանքը։ Սակայն թե՛ Հարիս, թե՛ Թրամփը խուսափել են խորը վերլուծություններից։
Բանավեճի ոչ փոքր հատված հատկացվել է Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի։
Կարդացեք նաև
«Ես ուզում եմ, որ պատերազմը դադարեցվի, ուզում եմ փրկել մարդկանց կյանքը», – ասել է Թրամփը։
Նա վերահասատատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը, թե կարող է արագ հասնել պատերազմի ավարտին, քանի որ լավ է ճանաչում Զելենսկուն և Պուտինին, «նրանք հարգում են ինձ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: