Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ մնաց պապայի արեւով երդվի, որ ոչ մի հավակնություն հայերը չունեն Արցախի նկատմամբ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 11,2024 10:42

«Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» դարձնել փորձողները հիմա էլ «ազգային» բառի հետեւից են ընկել` որոշել են «ազգային» բառը փոխարինել «պետական»-ով: Դրանից առաջ հանրակրթության չափորոշիչներն էին փոխում, դպրոցական դասագրքերից հանում հայ հեղինակներին: Ապա պատմության դասագրքում հայերի` ոչ տեղաբնակ լինելու թեզն էին առաջ մղում: Հետո Արարատ սարից հրաժարվեցին, եւ Արագածը քարոզելու հերթը եկավ: Ոչ միայն Արցախից հրաժարվեցին, այլեւ «Արցախ» բառն իսպառ հանեցին իրենց լեքսիկոնից` փոխարինելով «Լեռնային Ղարաբաղ»-ով, որտեղ «Հանրապետություն» բառն արդեն չկար:

Անկախության հռչակագրին «պատերազմ» հայտարարեցին եւ սկսեցին թուրքի առաջ արդարանալ, թե Հռչակագիրը, ըստ էության, չեղարկված է, որովհետեւ ուրիշ օրենքներ ենք հետո ընդունել, ուստի Հռչակագրի դրույթները գործում են այնքանով, որքանով ՀՀ գործող Սահմանադրության մեջ արտացոլված են «տառացի եւ բառացի»: Եվ քանի որ 1990 թվականից հետո, երբ ընդունվել է Հռչակագիրը, մենք մի քանի Սահմանադրություն ենք փոխել, կնշանակի՝ այդ դրույթները գործել են մինչեւ 95 թվականը, եւ մենք Արցախի հետ կապված այլեւս որեւէ երազանք չունենք: Սա էր երեկ Նիկոլ Փաշինյանի խայտառակ ելույթի բովանդակությունը` միջազգային ֆորումի ժամանակ, որի ժամանակ քիչ մնաց պապայի արեւով երդվի, որ ոչ մի հավակնություն հայերը չունեն Արցախի նկատմամբ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30