Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական վարույթ չկա: Նախարար Սանոսյանի մոր համար կառուցվող առանձնատան օրինականության հարցով գործընթացը կանգ է առել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 11,2024 10:23

«Հակակառուպցիոն կոմիտեում կանգ է առել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու օրինականության ստուգման գործընթացը։ Գրեթե 4 ամիս նախաքննական մարմինը ստուգում է, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվում:

Ինչպես հայտնի է` Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապարակումից հետո ստուգումներ են սկսվել` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով:

Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ, մինչև նախարար դառնալը արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե հասկանալու համար, թե ինչ պարզեցին այս 4 ամիսների ստուգման արդյունքում, կա քրեական վարույթ, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին, որ քրեական վարույթ չկա։ Այսինքն, նորմալ է, որ նախարարի թոշակառու մայրը 230 հազար դոլարանոց տուն է կառուցում. ընդ որում դա երևացող մասն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30