Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ամոթ էր ինձ համար որպես մարզիչ». քանակական առավելությունից Հայաստանի ազգային հավաքականն օգտվել չկարողացավ ու պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Սեպտեմբեր 11,2024 09:30

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին Սկոպյեում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Առաջին խաղակեսում կողմերը գոլի հեղինակ դառնալ չկարողացան, իսկ առաջին կեսի վերջնամասում գլխավոր մրցավար Հարմ Օսմերսը դաշտից հեռացրեց Գյոկո Զայկովին՝ թողնելով Հյուսիսային Մակեդոնիային տասը հոգով։ Քանակական առավելությունից Հայաստանի ազգային հավաքականն օգտվել չկարողացավ։ Երկրորդ խաղակեսում հյուսիսմակեդոնացիները երկու անգամ գրավեցին մեր ընտրանու դարպասը․ աչքի ընկան Էնիս Բարդին և Բոյան Միովսկին` 2:0:

«Անկեղծ ասած, գրեթե չճանաչեցի իմ թիմին։ Ես նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էի և այն առաջադրանքները, որ տվել էի, կարելի է ասել՝ թիմը չկարողացավ կատարել։ Ամեն ինչ կարծես լավ էր, նրանց աչքերում կրակ կար։ Ասացի նրանց, որ պետք չէ գլուխները կախել, պետք է աշխատել, պատրաստվել։ Միշտ սև շրջանից հետո գալիս է սպիտակ շրջանը։

Սա ամոթ էր։ Սա ամոթ էր ինձ համար, որպես մարզիչ։ Ես Լատվիայի հետ խաղից հետո խնդրում էի թիմին չգովաբանեն, հիմա խնդրում եմ հակառակը՝ թիմին չքննադատեք։ Այդպես լինում է։ Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Սա իմ պարտությունն է։ Չեմ ուզում, որ որևէ ֆուտբոլիստի մեղադրեն այս պարտության համար»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ԱլեքսանդրՊետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան ՝  2:0  (0:0)

Սկոպյե, «Տոշե Պրոեսկի Արենա» մարզադաշտ

Մրցավար՝ Հարմ Օսմերս (Գերմանիա)

Գոլերը՝ Էնիս Բարդի 70’, Բոյան Միովսկի 90’

Հեռացում՝ Զայկով 45’

 

Հայաստան

1. Օգնյեն Չանչարևիչ, 2. Անդրե Չալըշըր, (14. Գոռ Մանվելյան, 86), 3. Վարազդատ Հարոյան (ա), 4. Գեորգի Հարությունյան, 6. Ուգոչուկվու Իվու, 7. Էդգար Սևիկյան, (23. Վահան Բիչախչյան, 66) 8. Էդուարդ Սպերցյան, 10. Լուկաս Սելարայան, (11. Հովհաննես Հարությունյան, 73), 13. Կամո Հովհաննիսյան, 17. Հրանտ-Լեոն Ռանոս, (9. Արթուր Սերոբյան, 46), 21. Նաիր Թիկնիզյան, (19. Էդգար Գրիգորյան, 66)

Պահեստայիններ՝ 12. Արսեն Բեգլարյան, 16. Հենրի Ավագյան, 5. Էրիկ Սիմոնյան, 15. Դավիթ Դավիդյան, 18. Ժիրայր Շաղոյան, 20. Արամ Խամոյան, 22. Սերգեյ Մուրադյան,

Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակով

 

Հյուսիսային Մակեդոնիա

1. Ստոլե Դիմիտրիևսկի, 3. Ստեֆան Աշկովսկի, (15. Յովան Մանև, 82) 5. Գյոկո Զայկով, 6. Վիսար Մուսլիու, 7. Էլյիֆ Էլմաս 9. Բոյան Միովսկի, 10. Էնիս Բարդի (ա), 11. Դարկո Չուրլինով, (23. Լիրիմ Կյամիկի, 4), (18. Տիոմիր Կաստադինով, 59) 13. Բոյան Դիմոսկի, 16. Իսնիկ Ալիմի, (21. Յանի Աթանասով, 59), 20. Դավիդ Բաբունսկի, (4. Նիկոլա Սերաֆիմով, 46)

Պահեստայիններ՝ 12. Իգոր Ալեկսովսկի, 22. Դամյան Շիշկովսկի, 2. Ահմեդ Ալյազովսկի, 8. Էզգան Ալիոսկի, 14. Դիմիտար Միտրովսկի, 17. Կրիստիան Տրապանովսկի, 19. Մարիո Իլիևսկի,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30