«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօրվա ավագանու նիստում բոյկոտ եմ հայտարարել և չեմ մասնակցելու հանձնաժողովի նիստերին, որտեղ ակտիվ աշխատել եմ 2018֊ից մինչ օրս։
Սա իմ կողմից քաղաքական ճիչ է ընդդեմ հանձնաժողովների ձևականության և որոշումների ընդունման վրա իմ ազդեցության փոշիացման։
Նշեմ, որ սա հանձնաժողով էր, որտեղ նախորդ տարիներին աշխատելը ձևական բնույթ չէր կրում, իսկ հանձնաժողովի անդամները քվեարկում էին ըստ իրենց համոզմունքների` ղեկավարվելով բացառապես Երևանի շահով։
Կարդացեք նաև
Վերջին տարում տեղի ունեցող հետընթացն ինձ համար անընդունելի է և մի քանի դրվագով` նույնիսկ խայտառակ։
Եթե մեծամասնությունը գալու է պատրաստի որոշմամբ ու ինչ փաստարկ էլ բերեմ, միևնույն է քվեարկելու է «ինչպես պետք է», իմ ներկայությունը բուտաֆորիկ բնույթ է կրելու և բացառապես հարվածի ինքնասիրությանս, դեմոտիվացնի ինձ։
Հանձնաժողովի անդամների քվեարկությունը պետք է ՉԼԻՆԻ ուղղորդված և կուսակցական շահով պայմանավորված։
Ես տեսել եմ նախկինում, թե ինչպես է աշխատում արդյունավետ հանձնաժողովը, ինչպես է քննարկումների, նոր հանգամանքների ի հայտ գալով` փոխվում քվեարկության դիրքորոշումը և նոր աշխատաոճն ինձ համար անընդունելի է։
Հանձնաժողովի նիստերը պետք է հեռարձակվեն (ինչպես ԱԺ-ում է), որպեսզի շահագրգիռ մարդիկ, հետաքրքրվող քաղաքացիները կարողանան հետևել քննարկումներին։
Տեղից շատ առումներով թույլ կառույցը չպետք է դառնա կատարելապես ֆիկտիվ։
Եթե ինձ էլ պետք է զրկեն մանդատից, ինչպես այսօր արեցին գործընկերոջս, իմ քաղաքական դիրքորոշման և ավելի արդյունավետ ու ժողովրդավար, բազմակարծություն ապահովող ավագանի և որոշումների վրա ԻՐԱԿԱՆ ազդեցություն ունեցող ավագանու անդամներ ունենալու նպատակիս համար, թող զրկեն։
Իմ ինքնասիրության, ինձ անզոր և անպետք զգալու, ինձ վստահվված մանդատի ուժն առոչինչ դարձնելու գնով չեմ աշխատի որևէ կառույցում»։