Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ է, չէ՞՝ երիտասարդ դասախոս, նորապսակ կնոջ կալանքը առաջացնելու էր բուռն էմոցիոնալ ռեակցիա․ քննիչները դա շատ լավ գիտեին, դրա համար են տարել կալանքի»․ Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 10,2024 22:25

«Կարեն Ակոպյանը, հարցաքննության ժամանակ մի քանի անգամ պատասխանելով դատարանի ու դատախազների հարցերին՝ արդյոք Արմեն Աշոտյանը միջամտել է, ազդեցություն գործադրել է Ձեզ վրա, պատասխանել է՝ ոչ։ Մի անգամ էլ պատասխանել է՝ բացարձակ ոչ։ Հարցը տրվել է տարբեր շեշտադրումներով ու դիտանկյուններով, դատախազությունը չի տեսել այստեղ հակասություն նրա՝ նախկինում տրված ցուցմունքների հետ»,-դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց՝ երբ Մարթա Սիմոնյանը ազատազրկված էր, կար բնական անհանգստություն, էմոցիոնալ լարվածություն, հուզականություն, որը տարածվում էր Մարթային ճանաչող տարբեր մարդկանց վրա, ներառում էր նաև իրեն․ «Կարեն Ակոպյանի հետ՝ իմ եզակի շփումը եղել է պայմանավորված՝ իր կողմից ակնկալիքով։ Ավելին, պարզ դարձավ, որ այդ ամբողջ խոսակցությունը վերաբերել է Մարթա Սիմոնյանի՝ անազատության մեջ լինելու խնդրին։ Մարթան անցյալ տարվա հունիսի 10-ից ազատության մեջ է, և այդ թեման ընդհանրապես օրակարգից դուրս է եկել»։

Դիմելով դատավորին՝ Արմեն Աշոտյանն ասաց․ «Դուք՝ Կարեն Ակոպյանին ուղղված՝ Ձեր հարցերի ժամանակ շեշտադրում արեցիք՝ ինչո՞ւ եք բոլորդ կալանքից խառնվել․ մեղադրանքն ավելի լուրջ բան է։ Կներեք՝ մեղադրանքն էլ կարող է փոխվել, հանվել, չհաստատվել, իսկ կալանքն ինչու է էմոցիոնալ առումով ավելի ծանր, շատ պարզ․ մարդուն զրկում են իր բնական միջավայրից, իր ընտանիքից, իր առողջությանը հետևելու խնդրից, ինչն ունեցել է Մարթա Սիմոնյանը։ Պարզ է, չէ՞՝ երիտասարդ դասախոս, նորապսակ կնոջ կալանքը, որն առողջական խնդիրներ ուներ, առաջացնում էր բուռն էմոցիոնալ ռեակցիա։ Մի զարմացեք, որ մեղադրանքից այդքան ալեկոծություններ չեն եղել, կալանքից եղել են։ Քննիչները դա շատ լավ գիտեին, դրա համար են տարել կալանքի, որ հետո միացնեն «պրասլուշկեքը» և փորձեն ինչ-որ փաստեր արձանագրել»։

Արմեն Աշոտյանը նաև խոսեց Կարեն Ակոպյանի՝ գաղտնալսումների նյութերն ամբողջությամբ չտրամադրելու մասին․ «Կարեն Ակոպյանին գաղտնալսել են վեց ամիս, նյութերը տվել են 147 րոպե՝ երկու ժամ 20 րոպե։ Հաշվենք, որ այդ վեց ամսից երկու ամիսը Կարեն Ակոպյանը քնած է եղել, բայց չորս ամսվա ակտիվ նյութ կա այնտեղ։ Ավելին, Կարեն Ակոպյանն այստեղ հաստատեց, որ իմ կալանքից հետո իմ կալանքի թեման քննարկվել է իր կողմից՝ այդ թվում իր ընտանիքում, իսկ այդ գաղտնալսումները հաստատ արվել են ու չեն տրամադրվել։ Բա չենք ուզո՞ւմ լսել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30