Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է պայմանագրի մասին խոսում տոկոսներով: ԴՆԹ-ների առումով շիմպանզեների եւ մարդկանց տարբերությունը ընդամենը 4-5 տոկոս է»

Սեպտեմբեր 10,2024 21:20

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում ասաց, որ ինքն ուզում է օգնել Նիկոլ Փաշինյանին: «Անկեղծ եմ ասում եւ իմ բոլոր բնութագրերը ընդունեք հենց այնպես, ինչպես ասում եմ՝ առանց սարկազմի, առանց արժանապատվությունը նսեմացնելու:

Այխան Հաջի Զադեն, իսկ Այխան նշանակում է՝ լուսնի տիրակալ կամ ղեկավար, եւ հայ խաները չգիտես ինչու շրջանառության մեջ են դրել, այսպես ասած, խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված լինելու մասին թեզը: Դա, գիտե՞ք, քաղաքագիտության մեջ գյուտ է: Ո՞վ է խոսում պայմանագրի մասին՝ տոկոսներով: Եթե տոկոսների մասին եք խոսում, հիշեցնեմ, որ ԴՆԹ-ների առումով շիմպանզեների եւ մարդկանց տարբերությունը ընդամենը 4-5 տոկոս է: Հիմա ի՞նչ, կարելի է ասել՝ մնացել է 4 տոկո՞ս: Խնդրում եմ ձեզ, տոկոսներով մի խոսեք, մի կրկնեք այդ գաղափարը, դա դատապարտելի գաղափար է: Եվ որեւէ պայմանագրի մասին խոսել տոկոսներով, դա քաղաքական անմեղսունակության նշան է:

Երկրորդ թեզը: Պարզվում է, երեք միլիոն վարչապետերից մեկը նաեւ մշակութաբան է: Եթե մենք Մինաս Ավետիսյանի նկարների համար ներկերը տանք շիմպանզեին, որն ընդամենը չորս տոկոսով է տարբերվում, կարող է նյութականացնե՞լ այն, ինչ արել է Մինաս Ավետիսյանը:

Չի կարող մի անձ լինել ամեն ինչ: Ժամանակին Ստալինի մասին մի քաղաքական բանտարկյալ գրել է մի քառյակ: Չեմ ուզում հիմա դա կրկնել, բայց իմաստն հետեւյալն է. իհարկե, դուք հանճար եք եւ ամեն ինչի մասին պատկերացում ունեք: Իսկ ես հասարակ մի քաղաքական բանտարկյալ եմ եւ ձեզ ուզում եմ հղել խոսքեր: Ես, փառք Աստծո, քաղաքական բանտարկյալ չեմ, բայց ես ինձ զգում եմ որպես քաղաքական բանտարկյալ, քանի որ այսօր քաղաքական հետապնդումների են ենթարկում բազմաթիվ մարդկանց:

Սիրելիներս, այն ինչ այսօր տեղի է ունենում, մարդու իրավունքների միջազգային տեսակետից քաղաքական հետապնդում է»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30