Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա էլի անազատություն է, բայց անազատություն տնեցիքիս հետ»․ Արմեն Աշոտյանը՝ իր խափանման միջոցի փոփոխության մասին

Սեպտեմբեր 10,2024 21:07

«Հոդված կարո՞ղ եմ տնային կալանքի պայմաններում գրել և փաստաբաններիս միջոցով ուղարկել մամուլին»,- դատարանի դահլիճում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին հարցրեց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իր խափանման միջոցի փոփոխությանը։

Արմեն Աշոտյանը Վահե Դոլմազյանին խնդրեց մի քանի այլ հարցեր պարզաբանել՝ հանրային տպագիր քաղաքական խոսքիս ակտիվությունը Ձեր նշած սահմանափակմամբ պահպանվո՞ւմ է, թե՝ վերանայվում, պատգամավորները, որոնք իրավունք ունեին ինձ այցելել Նուբարաշենում, տնային կալանքի սահմանված ռեժիմում կարո՞ղ են գալ այցելության, թե՝ ոչ։ Վահե Դոլմազյանն ասաց, որ այդ հարցերին մանրամասն կանդրադառնա դատարանի որոշման մեջ։ Ասաց, որ ԱԺ պատգամավորների հետ շփումներն արգելելու նախադրյալներ չունի։

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց․ «Ամենակարևոր հարցը չէր հայ ժողովրդի կյանքում, հաճելի է, որ որոշ առաջընթաց կա։ Ակնհայտ է, որ իմ քաղաքական գործունեության խոչընդոտները չեն վերացել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին, որոնք այս ընթացքում իմ ընտանիքի հոգսը թեթևացրել են։ Սա էլի անազատություն է, բայց անազատություն տնեցիքիս հետ։ Ուզում եմ ազատություն մաղթել մնացած քաղբանտարկյալներին։ Տնային կալանքը նույնպես քաղաքական բանտարկություն է, ասում է՝ մելոչ նո պրիյատնո։ Բոլոր դեպքերում կյանքը և պայքարը շարունակվում են»։

Հարցին՝ ե՞րբ վերջնականապես կփարատվեն կասկածները իր մասով, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Հին անեկդոտ հիշեցի՝ պորուչիկ Ռժևսկիին հարցնում են՝ էրեխեք սիրո՞ւմ եք, ասում է՝ էրեխեքին չեմ սիրում, բայց պրոցեսը սիրում եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30