Քիչ առաջ նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց փոխել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։
Դատավորը հայտարարեց․ «Դատարանը գտնում է, որ խափանման միջոցի իրավաչափության փոփոխություն եղել է, այդ փոփոխությունը համեմատաբար նվազ է, ուստի դատարանը որոշում է կալանքը փոխել Արմեն Աշոտյանի նկատմամբ՝ համակցված կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, տնային կալանքի կրման վայրը՝ Կոտայքի մարզ, Ձորաղբյուր Շինարարների փողոցի հասցեում, Արմեն Աշոտյանին արգելել շփվել այլ անձանց հետ՝ բացի նշված հասցեում բնակվողների և ընտանիքի անդամների հետ, արգելել հաղորդակցությունը, նամակագրությունը, համակցված կիրառել գրավ՝ 25 միլիոն դրամ։ Քանի դեռ գրավը չի մուծված, Արմեն Աշոտյանը կալանքի տակ կմնա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ