«Ժամանակն է, որ ձեզնով զբաղվի ԱԱԾ-ն»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նկատի ունենալով ընդդիմադիր ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։
Գառնիկ Դանիելյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե ամենայն մանրամասնությամբ տեղյակ է, թե Կիրանցում ի՞նչ են քննարկել հայ եւ ադրբեջանցի սահմանապահները։ Իշխող խմբակցության պատգամավորին հետաքրքիր էր՝ որտեղի՞ց է տեղյակ։ Գառնիկ Դանիելյանը դահլիճից բղավեց՝ «Լայն աղբյուրներից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մինչ այդ, ՔՊ-ական պատգամավորներին՝ ՀՅԴ-ի՝ հայտնի շրջաբերականին վերաբերվող հայտարարություններին էր անդրադարձել ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա նկատել էր, որ ՔՊ-ականների հայտարարություններում երկու բան ճիշտ է՝ ՀՅԴ-ն ժողովներ է անում եւ շրջաբերականներ է տարածում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ