Երեւանի ավագանին այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Մայր Հայաստան» խմբակցության՝ հանրային տրանսպորտի սակագների վերանայման նախագծին։ Կողմ քվեարկեց ավագանու 17, դեմ՝ 31 անդամ։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում անդրադարձավ տրանսպորտի սակագների վերաբերյալ ՔՊ-ի առաջարկին։
«Եկեք հասկանանք, թե ի՞նչ ենք մենք ուզում ունենալ։ Արդյոք ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգում ունենալ շարունակական բարեփոխումներ եւ դրա հետ մեկտեղ՝ կարողանալ լուծել այն խնդիրները, որոնք հիմա առկա են «Երեւանի ավտոբուսում»։ Անընդհատ ասում եք՝ թանկացում-թանկացում, հաճախ օգտվելու համար այդ ինչքա՞ն է թանկանում՝ ամսական տոմսը 8800 դրամի պարագայում։ Այսինքն՝ խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք հաճախակի չեն օգտվում տրանսպորտից, նրանց համար, այո, մի փոքր ավելի է լինելու միջին մեկանգամյա տրանսպորտի սակագինը»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանը հավելեց․ «Կտեսնենք, որ «Երեւանի ավտոբուսը» սրիկայաբար գերշահույթներ է ստանում, ես ձեզ վստահեցնում եմ, մենք այդ նախագիծը կբերենք վերանայելու»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ