Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցն իշխանությունը հետևողականորեն փորձում է հուղարկավորել՝ այն հանձնելով և թեման միջազգային ու ներհայաստանյան օրակարգից հանելով»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 10,2024 17:39

«Այսպիսին է իրականությունը. սուտ, կեղծիք, հանցավոր գործունեություն կամ անգործություն, որը նոր ական է լինելու մեր պետականության համար»,-խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ եթե ժամանակին, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ներառում էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ողջ ոլորտը, ապա ժամանակի ընթացքում դրա կնճռոտ դրույթները դուրս բերվեցին փաստաթղթից և առանձին քննարկումների դաշտ տեղափոխվեցին:

«Ի սկզբանե այդ պայմանագրի առանցքային դրույթներն էին՝ Արցախի հարց, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում և սահմանային ճշգրտումներ: Արցախի հարցն իշխանությունը հետևողականորեն փորձում է հուղարկավորել՝ այն հանձնելով և թեման միջազգային ու ներհայաստանյան օրակարգից հանելով: Ի հեճուկս գործող կառավարիչների ինքնապաշտպանական հակադարձումներին, փաստական առումով ակնհայտ է, թե ով և ինչ է արել ընդդեմ Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների: Ու այս առումով բանավեճ չի էլ կարող լինել»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30