Սեպտեմբերի 15-ին լրանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը, հետևաբար դատարանը որոշեց քննել Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման հարցը։
Դատախազն ասաց, որ կալանքի հետ կապված իրենց դիրքորոշումը չի փոխվել․ պարոն Աշոտյանը պետք է մնա կալանքի տակ։
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց․ «Իմ կարծիքով՝ խափանման միջոցը ենթակա է փոփոխման՝ շատ ավելի մեղմ՝ ոչ էլ տնային կալանք, պետք է սահմանափակվել գրավով։ Այդ շանսը Դուք ունեք։ Որևէ նոր հանգամանք պարոն Աշոտյանի կալանքի տակ պահելու համար չկա»։
Դատարանը որոշեց ընդմիջել դատական նիստը։ Այն կվերսկսվի այսօր՝ ժամը 17։30-ից։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ