«Ես զարմանում եմ, որ դուք հանցագործության մասին հայտարարություն եք անում եւ ես դիմում եմ իրավապահներին՝ կոչ անելով՝ այս հայտարարության հետքերով գնալ եւ պարոն Խաչատրյանին, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, համապատասխան տվյալներ ներկայացնել համապատասխան մարմիններին»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Արթուր Խաչատրյանը խոսել էր Կիրանցում Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացից, դրա արդյունքում Ադրբեջանին հանձնված տարածքներից։ Ընդդիմադիր պատգամավորը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ հասկանալու համար՝ որքա՞ն տարածք է հանձնվել Ադրբեջանին, միայն տարա՞ծք է, թե՞ նաեւ գույք։ Պատասխանը պատգամավորին փոխանցվել է գաղտնի գրիֆով, ուստի այդ մասին նա չխոսեց, բայց եզրակացրեց՝ ՀՀ կառավարությունը, ժողովրդի թիկունքում, հայրենիքից տարածքներ է հանձնում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ