Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ՝ եթե քաղաքական հետապնդման ինչ-որ վիճակներ փոխվել են, հույս ունեմ՝ գոնե Աշոտյանը մեկուսարանից դուրս կգա»․ Տիգրան Աթանեսյան

Սեպտեմբեր 10,2024 16:18

«Կամ վկայի հարցաքննությունը կավարտվի և կամ էլի վկա կհարցաքննենք, կամ ժամանակն է արդեն խափանման միջոցի հարց քննարկելու»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նա ասաց, որ դատարանից ոչ մի սպասելիք չունի․ «Ենթադրում եմ՝ եթե քաղաքական հետապնդման ինչ-որ վիճակներ փոխվել են, հույս ունեմ՝ գոնե Աշոտյանը մեկուսարանից դուրս կգա»։

Լրագրողները հիշեցրին՝ երբ անդադար խոսվում է քաղաքական հետապնդման մասին, սա դատարանին դուր չի գալիս, Վահե Դոլմազյանն ասում է, որ երբ ասվում է՝ դատարանն անկախ չէ, քաղաքական հետապնդման մասին է խոսվում, դա արատավորում է դատարանին, Տիգրան Աթանեսյանն արձագանքեց․ «ՀՀ-ում երբեք չի եղել ու չի կարող լինել անկախ դատարան մոտակա 500 տարին։ Վահե Դոլմազյանը հանձնարարություն է կատարում, ասել են՝ էդ թեման շեղի, դու դատարան երևա։ Ինչքան չի կարողանում շեղել, այդքան ավելի շատ են վրան խոսում։ Ամեն ինչ պրիմիտիվ ու կենցաղային է»։

 

Հարցին՝ ինչո՞ւ է վկայի հարցաքննությունը տեսախցիկներից դուրս իրականացվում, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Ինքը վկան դեմ չէր, որ իրեն տեսախցիկների ներքո հարցաքննեն, դատախազությունը երևի սպասում է՝ ինչ-որ մի վկայից մի ցուցմունք ստանալու և կարծում, որ ուղիղ եթերը կարող է ազդել վկայի վրա։ Դա արմատապես սխալ մոտեցում է, քանի որ չկա անձնական կյանքի կամ պետական գաղտնիքի տեղեկություն։ Ողբերգությունը նրանում է, որ ինչ էլ ասի վկան, ոչինչ չի կարող բացահայտել․ ամեն ինչ բացահայտված, օրինական, փաստաթղթավորված է։ Վկան ինչ ցուցմունք էլ տա, ի վնաս Աշոտյանի չի կարող մեկնաբանվել, քանի որ բուն արարքը հանցակազմ չի պարունակում։ Այդ ամենը թատրոնի մաս է, կամ ամեն մեկը փորձում է իր դերը խաղալ, իմ կարծիքով՝ բոլորի մոտ անհաջող է ստացվում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30