Երեւանի ավագանու նիստում քննարկվում է «Մայր Հայաստան» խմբակցության՝ հանրային տրանսպորտի սակագների վերանայման նախագիծը։
Ըստ «Մայր Հայաստանի» նախագծի՝ առաջարկվում է հետեւյալ սակագները՝ մեկ օրվա համար ֆիզիկական քարտ կամ առցանց հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 400 դրամ։ Յոթ օրվա համար նախատեսված տոմս՝ 2000 դրամ, 30 օրվա համար բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 5500 դրամ, մեկ տարվա ընթացքում 180 օրվա համար՝ 20 հազար դրամ եւ 365 օրվա համար անսահմանափակ ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար՝ 35 հազար դրամ։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ իրենց նախագծով առաջարկում են կենսաթոշակառուների, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների՝ տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելը դարձնել անվճար։ Նա նշեց, որ առկա ֆինանսական շրջանառության պայմաններում 10-15 տոկոս ուղեւորների անվճար ուղեւորափոխադրումն իրատեսական է։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ