«Ինչպե՞ս եք պատկերացնում այդ քաղաքական զսպվածությունը ո՞նց պիտի արտահայտվի, այդ տնօրենն ի՞նչ պիտի անի, որ ինքը քաղաքականապես զուսպ լինի»,-խորհրդարանում ԿԳՄՍ նախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ տեղեկություններ ունի, որ մանկապարտեզների, դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին առաջարկում են ընդգրկվել ինչ-որ կուսակցության մեջ, անգամ խոհարարներին են առաջարկում՝ հակառակ պարագայում սպառնալով՝ ազատել աշխատանքից։
Ժաննա Անդրեասյանը ներկայացնում էր Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի, ուսումնական հաստատությունների տնօրեններին քաղաքական զսպվածության պահանջ է ներկայացվում, որը, ըստ նախարարի, զերծ կպահի կրթական հաստատությունները քաղաքականացման եւ կուսակցականացման վտանգից։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Սկզբունքը գործում է դիվանագիտական ծառայողների գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ, իրենք վերցրել են համանման ձեւակերպումը, որը չափելի է․ նշված է, որ պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն ու աշխատանքային միջոցները չպետք է օգտագործվեն, այլապես կպատժվեն»,- պատգամավորին պատասխանեց նախարարը։ Իսկ կուսակցականության դրդման ահազանգերն էլ խնդրեց հասցեական ուղղել նախարարություն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ