Ermenihaber. Թուրքական ընդդիմադիր «Halk TV» հեռուստաալիքի թղթակցին սպառնացել են սպանել:
Վերջին օրերին Թուրքիայում մեծ արձագանք ստացած Նարին Գյուրան անունով երեխայի դաժան սպանությունը շարունակում է մնալ թուրքական թերթերի գլխագրերում և ամբողջ մեդիայի ուշադրություն կենտրոնում:
Սեպտեմբերի 9-ին՝ 19 օր ի վեր կորած 8-ամյա աղջկա հուղարկավորությանը մասնակցած Ֆերիթ Դեմիրին անհայտ անձ է մոտեցել և ասել.
«Իրականում մենք քեզ պետք է սպանենք: Ինչի՞ համար ես դու սրանք ասում»:
Կարդացեք նաև
Թուրքական սոցցանցերում, ի հետևություն այս ամենի, գրառումներ են կատարվել Թուրքիայում լրագրողի աշխատանքի վտանգավորության, ինչպես նաև լրագրողների համար աշխատանքային անվտանգ միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին: