Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ. «Զանգեզուրի միջանցքի իրագործման հավանականությունը գնալով նվազում է»

Սեպտեմբեր 10,2024 14:45

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության փոխնախագահ, պրոֆեսոր Իլհան Ազգոլը Mehr-ի թուրքական (Ստամբուլ) բաժնին տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է, որ Անկարայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ սխալ էր և կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հավանականությունը գնալով նվազում է։

«Մենք նաև ցանկանում ենք ճանապարհային կապ հաստատել Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև։ Կարևոր է, թե որտեղից է ուղիղ ճանապարհային կապը: Փաստորեն, մենք նախընտրում ենք, որ այս ճանապարհն անցնի Ադրբեջանի Հանրապետությունով։

Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև կան հատուկ հարաբերություններ։ Այդ իսկ պատճառով, Թուրքիայի՝ Կենտրոնական Ասիայի երկրներին միանալու հարցում մեր առաջնահերթությունը Ադրբեջանն է։ Ուստի ստեղծված իրավիճակում միջանցքի հարցը դեռ շատ բարդ է։ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման հնարավորությունը նվազում է. Չնայած Ռուսաստանը պատրաստ է փոխգործակցել այս միջանցքի հարցում, Իրանը այդ հարցում դրական վերաբերմունք չունի։

Ինչևէ, կարծում ենք, որ Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ կապող գիծն ավելի շահեկան կլիներ, եթե այն անցներ Ադրբեջանի Հանրապետությունով։ Բայց դա չի նշանակում, որ Իրանի հետ հարաբերությունները լավ չեն։ Սա կապված է շահերի բախման հետ»:

 

Թարգմանեց Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30