«Ապառաժ». Սեպտեմբերի 10-ին Երևանի պետական համալսարանում կայացել է «Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» խորագրով համահայկական գիտաժողով։ Այն նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը՝ ԵՊՀ-ի Աստվածաբանության և Պատմության ֆակուլտետների հետ համատեղ։ Գիտաժողովի բացմանը Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը կարևորել է եկեղեցու դերը, հատկապես պետականության բացակայության պայմաններում։
«Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, իսկ Սփյուռքում նաև Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների առաքելությունը անցնում է հոգևոր-դավանաբանական տիրույթը և ստանձնում ազգապահպան մեծ առաքելություն։ Եկեղեցին կրթական և մշակութային գործունեության շնորհիվ դասվում է որպես ազգային գերագույն անփոխարինելի արժեք»,- նշել է նա իր ելույթում։Գիտաժողովի ընթացքում Հայոց եկեղեցու տարբեր ժամանակաշրջանների պատմությանը վերաբերող զեկույցներով հանդես են եկել մասնագետներ ՀՀ-ից, Արցախից և Սփյուռքից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: