Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հանդեպ մեր քաղաքական իրավունքը ոչ ոք չի կարող տնօրինել, նույնիսկ՝ ՀՀ ներկա իշխանությունը»․ Արթուր Մոսիյան. «Ապառաժ»

Սեպտեմբեր 10,2024 14:12

«Ապառաժ». «Արցախի պաշտոնյաներն իրենց իրավունքը չեն զիջի, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանին, քանի դեռ կա բռնազավթված Արցախ, Ադրբեջանում պահվող գերիներ, արցախահայության չլուծված իրավունքներ։ Որքան էլ սոցիալական առումով Արցախի պաշտոնյաների գործունեության իրավունքները սահմանափակվեն, Արցախի հանդեպ մեր քաղաքական իրավունքը ոչ ոք չի կարող տնօրինել, նույնիսկ՝ ՀՀ ներկա իշխանությունը։ Արցախի ժողովրդի մանդատը ստանձնած քաղաքական ղեկավարությունը շարունակելու է իր պայքարը արցախցիների վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ։ Ո՞վ պետք է պայքարի Արցախի ժողովրդի իրավունքների համար, եթե ոչ՝ Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական մարմինները»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա ԱԺ հայտարարություններին անդրադառնալով, նշեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

«Տպավորություն է՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանից ավելի շատ են շահագրգռված Արցախի էջը փակելու համար։ Նողկալի է դիտել՝ Ալիեւին բարեխոսելու համար ինչպես են քամահրանքով խոսում Արցախի իշխանությունների, պետական ինստիտուտների մասին երկրի թիվ մեկ ամբիոնից, երբ Հայաստանը պետք է հանդիսանար Արցախի երաշխավորը եւ Արցախի իշխանությունների հետ միջազգային հարթակներում պայքարեր նրա իրավունքների վերահաստատման համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30