Երեւանի ավագանին այսօրվա նիստում վաղաժամկետ դադարեցրեց «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու անդամներ Անույշ Գինոսյանի եւ Անուշ Խուդավերդյանի լիազորությունները։
Հարցը ներկայացրեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։ Նա ասաց, որ ավագանու անդամները բացակայել են 2024 թվականի փետրվար-հունիս ժամանակահատվածում տեղի ունեցած ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից։ «Դիմում եմ ավագանիներին՝ ես լսել եմ՝ ինչ հորդորներ ու ինչ շանտաժներ են եղել, եւ կասեմ՝ երկու վախը մի մահ է, փորձեք ձեր սրտին լսել եւ անել այն, ինչ պիտի անեք։ Այսքան ժամանակ եղել եք տարբեր ճնշումների տակ բոլորդ»
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասաց․ «Ես սա համարում եմ գործարք ՔՊ-ի հետ։ Անկեղծ եղեք, եկեք մտեք ՔՊ կուսակցություն, ավարտեք։ Իմ համար ցանկացած պայմանավորվածություն ՔՊ-ի հետ ավելի վատ է, քան ՔՊ լինելը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անուշ Գինոսյանը, դիմելով Վահան Ավագյանին, ասաց․ «Ես ցուցակում հայտնվել եմ Վարդան Ղուկասյանի կամքով, կամակատարը եղել է Վահան Ավագյանը։ Եթե չլիներ Վարդան Ղուկասյանը, դու այստեղ նստած չէիր լինի, անշնորհակալությունը լավ բան չէ, կերակրող բռի մեջ չեն թքում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Վահան Ավագյանը, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին, ասաց․ «Այդ բազմաչարչար տափաստանային արվամոլը, որն անընդհատ ասում է՝ մեզ են ընտրել, եթե 23 հազար քվեն տվել են իր հայհոյանքի համար, ապա այսօր իր կոչին եկել էր 3,5, թե 5 հոգի մարդ։ Ես ուզում եմ փաստել, որ «Հանրային ձայնը» քվե ունի, ընտրել են մեզ եւ մենք մաքրում ենք մեր ցուցակը, որ հետեւից գան մարդիկ, ովքեր կաշխատեն»։
Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստում վաղաժամ դադարեցվեց նաեւ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ