Լրահոս
Օրվա լրահոսը

Օկամպո. Արցախցիները պետք է միավորվեն և իրենք իրենց ձայնն ու պահանջը ներկայացնեն աշխարհին. «Ապառաժ»

Սեպտեմբեր 10,2024 13:39

«Ապառաժ». Հանդիպում Լուիս Մորենո Օկամպոյի հետ Արցախ միության եւ միության նախագահ Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին կայացավ Միջազգային Քրեական Դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հանդիպումը Արցախի հասարակության մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն հարցեր։

Օկամպոն որոշ խորհուրդներ տվեց հնչած հարցերի շուրջ եւ նշեց, որ քանի դեռ, որեւէ պետություն կամ կառավարություն չի պայքարում արցախահայության իրավունքների համար, արցախցիները պետք է միավորվեն եւ իրենք իրենց ձայնն ու պահանջը ներկայացնեն աշխարհին, ներգրավելով նաեւ սփյուռքահայությանը, որը մեծ ներուժ ունի։

Օկամպոն անդրադարձել է նաեւ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին՝ UNFCCC COP 29 եւ նշել, որ ամեն ջանք պետք է գործադրել, որ միջոցառման մասնակիցները տեղեկացվեն Արցախում Ալիեւի վարչակարգի իրականացրած ցեղասպան գործողությունների մասին։

Ալիեւն ամեն ջանք գործադրում է, որպեսզի միջոցառմանը Արցախի թեման չշոշափվի։ Նա ներկայացրեց նաեւ մինչ այժմ իրականացված գործողությունները այդ ուղղությամբ։
Աշխատանքները շատ են, հնարավորությունները քիչ, բայց պետք է պայքարել ու հավատալ, որ արցախահայությունը մենակ չէ, եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բարեկամների ու շահագրգռված կողմերի թիվն ավելացնելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30