«Չեմ ուզում դատարանի որոշմանը բան ասել: Դատավորը կին է, ընտանիք ունի, երեխա ունի՝ թող պատասխան տա Աստծո առաջ։ Ես էությամբ բողոքական չեմ։ Եթե նախադեպը չկա, առաջինը ես պիտի դատվեմ՝ թող դատվեմ»,-դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը մասնակի բավարարեց ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի 5 տարի պաշտոն չզբաղեցնելու դատարանի վճիռը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ։
«Մեր հոգին անկոտրում է, մեր գաղափարների, սկզբունքների համար մեր կյանքն ենք պատրաստ եղել տալ։ Կատակով ասեմ՝ շակալադնի պատիժ ա»,-նշեց Առուշանյանը։
Դատարանի առաջ հավաքված գորիսեցիները Առուշ Առուշանյանին դիմավորեցին ծափահարություններով։
Կարդացեք նաև
«Ուզում եմ հանրությանը հանգստացնել, եթե լինեմ կալանքի մեջ էլ, ապա քաղաքը չի հայտնվելու ցեխի մեջ, կալանքում էլ լինեմ՝ օգնելու եմ համայնքին»,-նշեց Առուշանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ