Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլայ Արնան» զրկվել է օդանավ շահագործողի վկայականից

Սեպտեմբեր 10,2024 13:15

«Հետք». Հայկական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը («Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ), որի գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել նախորդ տարեվերջին, այսօր վերջնականապես զրկվեց կոմերցիոն գործունեություն ծավալելու առանցքային փաստաթղթից՝ օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ): Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կայքից։

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ն այս տարվա մարտի 7-ին 6 ամսով կասեցրել էր ավիափոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը, քանի որ ընկերությունը չուներ օդանավ:

Նախորդ տարեվերջից արդեն պարզ էր, որ լուրջ կոնֆլիկտ կա հայ-արաբական օպերատորի շուրջ: Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է:

«Հետքը» գրել է, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջեւ հակասություններ են ծագել համատեղ ձեռնարկության կառավարման ու ֆինանսական ներդրումների հարցերի շուրջ, ինչն էլ հանգեցրել է դրա գործունեության դադարեցմանը:

Ներկայում քննարկումներ են ընթանում «Ֆլայ Արնայի» լուծարման վերաբերյալ, սակայն, դատելով իրադարձություններից, հայկական ու արաբական կողմերը համաձայնության չեն գալիս:

Վահե Սարուխանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30