Քասախ գյուղի ղեկավար Արտակ Թովմասյանը բնակիչների կողմից Երեւան-Աշտարակ ճանապարհը փակելու իմաստ չի տեսնում: Ըստ նրա՝ խնդիրը առաջիկա օրերին լուծվելու է, կա հստակ պայմանավորվածություն:
Հիշեցնենք, որ այսօր Քասախի բնակիչները բողոքի ցույց են արել՝ փակելով Երեւան-Աշտարակ ճանապարհը՝ ի նշան բողոքի Նաիրի համայնքի ղեկավարի երեկվա որոշման:
«Ուրեմն դա թակարդ է: 27 ավագանի են, 13-ը Նորայր Սարգսյանի ավագանին են: Եթե ինքը ասի՝ վրիպում է եղել, հարցը օրակարգից հանեք, հարցը կհանվի: Ինչո՞ւ է ուզում այսօր սղացնի այդ հարցը, չհանի ավագանու նիստի այսօրվա օրակարգից, թե բա էսպես կլինի, էնպես կլինի: Մտահոգ մարդը հենց այսօր օրակարգից կհաներ, ինչու են ուզում այսօր անցկացնել, հետո տեսնեն՝ ինչ կանեն: Հարցը ավելի կբարդացնեն: Էդ խայծը մենք չենք ուտի, էդ աֆերիստ տրյուկները մեզ մոտ չեն անցնում»,- Քասախի գյուղապետին այսպես արձագանքեց ցուցարարներից մեկը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ Քասախի գյուղապետը ոչ մի լծակ կամ մեղավորություն չունի. «Ամբողջ քաղաքաշինությունը համայնքում է նստած, վարչական շրջանի ղեկավարը ոչ մի լծակ չունի: Եթե սա խարդախություն չէ, թող Նորայր Սարգսյանը հրահանգի՝ այսօրվա ավագանու նիստից հարցը հանեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ