Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ներառված է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Հիմքն այն է, որ նա բացակայել է ավագանու նիստերից։
Լրագրողների հետ ճեպազրույցում Անուշ Գինոսյանն ասաց, որ ինքը չի մասնակցել այն հարցերի քննարկմանն ու քվեարկությանը, որոնք չեն բխել հանրության շահերից։
«Իրենք ի սկզբանե քայլեր են արել, որ մենք գնանք ՔՊ-ի շվաքի տակ, այն է՝ կարմիր գծերի հարցի քննարկման դեպքում։ Երբ մենք չգնացինք այդ քվեարկությանը, մենք պարոն Ավինյանի համար դարձանք ձկան փուշ։ Ստացվում է, որ մենք չենթարկվեցինք իրենց, նույնիսկ այն դեպքում, երբ պարոն Գալջյանը մոտեցավ Արաբկիրի թաղապետարան, Արաբկիրի թաղապետի օգնականին ուղարկեց մեր տուն, որպեսզի ես գնամ թաղապետարան, որպեսզի քննարկենք հարցեր, ես գամ կարմիր գծերի նիստին։ Ես ոչ մի հակաօրինական նախագծերի առհասարակ չեմ եկել։ Երբ որ արդեն ես սկսեցի չենթարկվել, ստացա դավաճանի պիտակ, որ «Հանրային ձայնին» եմ դավաճանել»,- ասաց նա։
Անուշ Գինոսյանը հավելեց, որ այս որոշումը բողոքարկելու է Սահմանադրական դատարան։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ