«Ո՞ւր ենք գնում՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, թե՞ միաժամանակ երկու տեղն էլ գնում ենք»,- հարցն այսօր խորհրդարանում իշխող ՔՊ-ական մեծամասնության ներկայացուցիչներին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ տնտեսվարողների համար խնդիրներ են առաջացնում։
Տարածաշրջանային եւ Եվրասիական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ, ՔՊ-ական Ալեքսանդր Սանդիկովն ասաց, որ քննարկվող համաձայնագիրը միանգամայն համահունչ է գլխադասային հանձնաժողովի տրամաբանությանը եւ մի միություն, որի հետ ՀՀ-ն 7,5 միլիարդի առեւտրաշրջանառություն ունի, նորմալ է, որ տարբեր կարգավորումների եւ հստակեցումների կարիքներ են լինում։
ՔՊ-ական Սոնա Ղազարյանն էլ Գեղամ Նազարյանին խնդրեց՝ «Արհեստականորեն չսրենք հարցը» ու հիշեցրեց՝ Հայաստանը քանիցս է հայտարարել տնտեսությունը դիվերսիֆիկացնում է։
«ԵՄ-ն Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր է, այժմ նաեւ անվտանգային գծով»,- ասաց նա՝ նկատի ունենալով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որն իր համոզմամբ՝ տեւական ժամանակ է, կատարելով իր առաքելությունը՝ ՀՀ սահմաններում հանդարտություն է ապահովում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ