Երեւանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին ավագանու մանդատից զրկելու հարցի քննարկման ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում ասաց․ «Այս դահլիճում տեղի է ունենում փաստերի խեղաթյուրում, այս մանիպուլյացիաներն ու սուտն անընդհատ է։ Այո, պարոն Երիցյանն իմացել է, որ պարոն Թոխյանն այդ նախագիծը բերելու է, հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այս կեղծ իրավական մանիպուլյացիաներից կառչելու իմաստը ո՞րն է»։
Ավինյանն անդրադարձավ ավագանու ընդդիմադիր անդամների այն քննադատություններին, թե Երեւանում կառավարումը տապալվել է, քաղաքային իշխանությունը լավ չի աշխատում։ «Լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ ջան, դուք անկե՞ղծ եք ասում, միայն այս տարի Երեւանում 50 անուն փողոցներում 52 կմ-ից ավելի միջին նորոգման աշխատանքներ են արվել։ Երեւանում 200-ից ավելի բակերում աշխատանքներ ենք անում, այդ ծավալը ե՞րբ էիք տեսել։ Երեւանի սեփական եկամուտները 2024 թվականին 40 տոկոսով աճել են 2023-ի նկատմամբ։ Ես փաստերով եմ խոսում։ Ու այս սուտն ու մանիպուլյացիան պետք է ինչ-որ տեղ դադարի, ժողովուրդ ջան»,- ասաց նա։
Նա նշեց, որ ՔՊ-ն բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայներն է հավաքել, դրա համար ՔՊ թեկնածուն այսօր քաղաքապետ է։ «Ուզո՞ւմ եք նոր ընտրություններ, մենք երբեք դրանից չենք խորշել, եկեք մեխանիզմը քննարկենք՝ գնանք այդ ընտրություններին»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ