Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևին կոչ եմ անում ազատ արձակել անարդարացիորեն բանտարկվածներին, այդ թվում՝ հայերին․ ԱՄՆ սենատոր

Սեպտեմբեր 10,2024 12:27

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը հայտարարություն է հրապարակել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովը (COP29) Ադրբեջանում հյուրընկալելուն ընդառաջ.

«COP29-ի նման խոշոր միջազգային համաժողովի հյուրընկալումը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ և ակնկալիքով, որ ընդունող երկրները թույլ կտան տեղեկատվության և հարցերի անկեղծ քննարկում, ինչը պահանջում է խոսքի և հավաքների ազատության ճանաչում. Ադրբեջանը դա չի արել։

Եթե Ադրբեջանը ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել Եվրատլանտյան համայնքի հետ, ապա նախագահ Ալիևին կոչ եմ անում ազատ արձակել իր կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկվածներին, այդ թվում՝ հայ ձերբակալվածներին և հասարակական ակտիվիստներին, որոնք խաղաղ կերպով բողոքել են Չովդարի ոսկու հանքավայրում վատ աշխատանքային պայմանների և շրջակա միջավայրի վրա ազդեցության դեմ:

Ադրբեջանն ունի միջազգային հանրության կարևոր անդամ և Միացյալ Նահանգների գործընկեր լինելու ներուժ, բայց դա անելու համար նա պետք է ազատ արձակի նրանց՝ նախկին պատգամավոր, շրջակա միջավայրի պաշտպան Նազիմ Բայդամիրլին, կոռուպցիայի դեմ պայքարող Գուբադ Իբադօղլուին, ժողովրդավարության ակտիվիստ Բահթիյար Հաջիևին, մարդու իրավունքների ակտիվիստ Իլհամիզ Գուլիևին, ընտրությունների անկախ դիտորդ Անար Մամեդլիին, կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող խմբագիրներ ու լրագրողներ Ուլվի Հասանլիին, Մուհամմեդ Կեկալովին, Սևինջ Վագիֆքըզիին, Նարգիզ Աբսալամովային, Հաֆիզ Բաբալիին, Էլնարա Գասիմովային, անկախ լրագրող Ազիզ Օրուջևին, Տոգիգ Յագուբլուին, լրագրող Ալեսքեր Մամեդլիին և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադային։

Նոյեմբերին կայանալիք COP29-ին ընդառաջ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը` ցույց տալ իր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը` այդ անձանց անհապաղ ազատ արձակելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30