Հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիները պետք է բարեկամական կապեր պահպանեն երկրների միջև դրական հարաբերություններ ամրապնդելու, նաև Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորման համար, «Իզվեստիային» ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Անհամաձայնություններ միշտ լինում են, նույնիսկ եկեղեցում, բայց դրանք լուծվում են խաղաղ ճանապարհով և նույնիսկ աննկատ: Եկեղեցին տալիս է օրինակը, թե ինչպես լուծել բոլոր խնդիրները», – արքեպիսկոպոսը: