Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ

Սեպտեմբեր 10,2024 11:19

Ucom ընկերությունը կդառնա հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում կայանալիք գործարար խորհրդատվության միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերը։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես կգա որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ անդրադառնալով արդիական և կարևոր ուղղությունների։

Միջազգային CMC համաժողովը հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի նշանակալի իրադարձություններից մեկն է, որը նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան) և 2024 թվականին անց է կացվում Հայաստանում՝ իր հարկի տակ հյուրընկալելով համաշխարհային լավագույն խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների ու հեղինակավոր խոսնակների։

«Նոր տեխնոլոգիաները կոչված են հեշտացնել մեր կյանքը, արագացնել գործընթացները, ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը։ Մենք որպես տեխնոլոգիաների հետ ուղիղ կապ ունեցող ընկերություն շատ հետաքրքրված ենք տեխնոլոգիական զարգացումով ու ուրախ ենք, որ նման թեմաների շուրջ մասնագիտական լուրջ քննարկումներ են տեղի ունենում Հայաստանում, ու միշտ սիրով աջակցում ենք նման միջոցառումներին», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

2024 թվականին համաժողովը «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագրի ներքո անդրադառնալու է ոլորտի մի շարք զարգացումների, այդ թվում՝ խորհրդատվության, թվայնացման, շրջակա միջավայրի, կայունության, բիզնես միջավայրի և մի շարք այլ ուղղությունների։

«Միջազգային միջոցառումների ձևաչափերը բացի գրավիչ ու կարևոր լինելուց, նաև մեծ հնարավորություններ են ստեղծում նեթվորքինգի ու ծանոթությունների համար։ Նման ձևաչափերից է նաև ամենամյա Միջազգային CMC համաժողովը, որն այս տարի մեզ հաջողվեց բերել Հայաստան։ Ուրախ եմ, որ մեր բիզնես միջավայրն ընկալում է այսօրինակ հնարավորությունները և այսօր հայտարարում ենք մեր գործընկերներից մեկի՝ Ucom ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին։ Կսպասենք բոլորին հոկտեմբերի 7-11-ը՝ զրուցելու ապագայի բիզնես միջավայրի ու խորհրդատվական ծառայությունների մասին»,-ասաց IMC Armenia տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։

Համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն ոլորտի առաջատար մասնագետներ ինչպիսիք են ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը, առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը, Գործարար Դեյվիդ Յանգը և շատ ուրիշներ։ Խոսնակների և թեմաների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է միջոցառման պաշտոնական կայքում։

Միջազգային CMC համաժողովի հարուստ օրակարգը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսի ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների և բիզնեսի այլ ներկայացուցիչների համար։

CMC համաժողովի օրերին հոկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի կունենա «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ է սահմանել խորհրդատվական ոլորտում նորարար լուծումներ առաջարկող շուրջ 9 երկրներից ներկայացված նախագծերի համար, որոնց թվում այս տարի առաջին անգամ կան նաև հայկական ընկերություններ ու նախագծեր։

Համաժողովի մասին տեղեկատվությունը, գրանցումն ու տոմսերի մասին մանրամասները ևս ներկայացված են կայքում։

IMC Հայաստանի մասին Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտը (IMC Հայաստան) հիմնադրվել է 2011-ի դեկտեմբերին՝ նպատակ ունենալով հայ խորհրդատուների կարողությունները հասցնել միջազգային չափանիշներին։ Աջակցություն ստանալով EBRD BAS Հայաստանի կողմից՝ IMC Հայաստանը կենտրոնացած է Հայաստանում բիզնեսի զարգացման ծառայությունների շուկայի բարելավմանը՝ հիմնվելով լավագույն փորձի վրա։

IMC Հայաստանը խթանում է կառավարման խորհրդատվության գերազանցությունը և էթիկան՝ միջազգային սերտիֆիկացման, մասնագիտական ​​զարգացման և ցանցային կապերի միջոցով: Այն ձգտում է անդամակցել Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդին (ICMCI)՝ առաջարկելու հեղինակավոր Հավատարմագրված կառավարման խորհրդատուի (CMC) հավատարմագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30