Վերջին օրերին Իրանի տարբեր պաշտոնյաների կողմից Ռուսաստանին ուղղված հայտարարություններ են հնչում։
Իրանից եկող այս ազդակների մասին զրուցել ենք ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։
– Իրանը բավականին կտրուկ հայտարարություններ է արել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի մասով ՌԴ-ի պահվածքի վերաբերյալ։ Իսկապե՞ս ռուս-իրանական հարաբերությունները լարված են։
– Գիտեք, Զանգեզուրի միջանցքի խնդիրը, վստահաբար, Ռուսաստանի խնդիրը չէ՝ առաջինը, երկրորդ` դա հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրն է, երրորդ՝ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի հարցը հանեց Խաղաղության պայմանագրից, չորրորդ` այն, ինչ հայտարարում էր Լավրովը, որ այդպիսի արձագանք ստացավ, դա հնացած ինֆորմացիա էր՝ թյուրիմացություն է եղել, եւ ռուսական կողմը նրան դա թույլ չէր տվել։ Եվ նման իրավիճակից, թյուրիմացությունից օգտվեցին Իրանում որոշակի շրջանակներ, ի դեպ, ուժեր, որոնք հակառուսական քարոզչությամբ են զբաղված, եւ այդ լարումն արհեստական բնույթ ունի։ Ինչո՞ւ, որովհետեւ որեւէ պահանջ ու պրետենզիա Ռուսաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին` զանգեզուրյան միջանցքի մասով, գրեթե զուրկ են հիմնավորումից, որովհետեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրում Զանգեզուրի միջանցք, որպես այդպիսին, չի հիշատակվել, այնտեղ խոսք է գնում միայն կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Ահա եւ վերջ, դա արհեստական եւ ուռճացված, հորինված խնդիր է, որի նպատակն է՝ խնդիրներ առաջացնել ռուս-իրանական հարաբերություններում։ Նաեւ Ռուսաստանում են այս խնդիրն ուռճացնում, դե, էլ չեմ խոսում Հայաստանի եւ Ադրբեջանի մասով։
Կարդացեք նաև
– Գուցե Մոսկվան որոշել է իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել եւ ի՞նքը վերահսկել այդ միջանցքը։
– Այդ միջանցքն այդքան էլ կարեւոր չէ, մեզ համար ավելի կարեւոր է «Հյուսիս-Հարավ» միջանցքը, Թուրքիա մտնել կարող ենք Վրաստանի եւ Ադրբեջանի միջոցով։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: