Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակների մասին է խոսում՝ չհիշատակելով իր ունեցվածքը. «Ժողովուրդ». ԱԺ նախագահի խոսնակն արձագանքել է. ԼՐԱՑՎԱԾ

Սեպտեմբեր 10,2024 10:56

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է. «Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ ամբիոնից կրկին «միացրեց հին սկավառակը» եւ խոսեց «նախկինների» կառուցած դղյակների մասին՝ չհիշատակելով իր ունեցվածքը:

Գտել ենք Ալեն Սիմոնյանի կողմից շահագործվող դղյակը: Հիշեցնենք՝ մամուլը բազմիցս գրել է, որ Ալեն Սիմոնյանի մայրն ու եղբայր Կառլեն Սիմոնյանը 2020 թվականին` պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, Ջրվեժում եռահարկ առանձնատուն են ձեռք բերել 215 հազար դոլարով։ Գնելուց հետո` Սիմոնյանները շքեղ վերանորոգել են այն:

Թեեւ երեկ Ալեն Սիմոնյանը փորձում էր հերքել իր առնչությունը դղյակի հետ, այնուամենայնիվ, ապացուցող լուսանկարներ կան, որ Ալեն Սիմոնյանը փաստացի բնակվում է հենց Ջրվեժի առանձնատանը, որին կից տեղադրված է ոստիկանական պահակակետ, ուր շուրջօրյա հսկողություն է իրականացվում։ Կադրերում երեւում են նաեւ հենց Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենաները:

Բացի Ջրվեժի առանձնատնից՝ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երեւանի Արշակունյաց պողոտայում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։

ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հերթական ապատեղեկատվությունն է հրապարակվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հարստության» և Երևանի կենտրոնում իբր դղյակներ ունենալու վերաբերյալ։

Ալեն Սիմոնյանին «մեծահարուստի» պիտակ տալու փնտրտուքի ճանապարհին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից այսօր կրկին անդրադարձ է կատարվել երկուսուկես տարի առաջ գնված ու Ջրվեժ գյուղում գտնվող Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող տանը, որի շուկայական արժեքը գնման պահին կազմել է 135 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, չնայած «Ժողովուրդ» օրաթերթն այն ներկայացնում է որպես 215 հազար ԱՄՆ դոլարով ձեռքբերված դղյակ։ Հավելենք, որ տան ձեռքբերման վերաբերյալ առկա է թե՛ առուվաճառքի պայմանագիրը, և թե՛ վաճառողի հայտարարագրում է հրապարակված ու բոլորին է հասանելի այդ ինֆորմացիան։

Ստացվում է, որ ընտանեկան տունը փորձելով վերագրել միանձնյա Ալեն Սիմոնյանին ու նպատակ ունենալով նրան ներկայացնել որպես ապօրինի հարստացած անձ, կայքը խեղաթյուրել է ձեռքբերված տան իրական գինը և սխալ արժեք հրապարակել։

Նյութում անդրադարձ կա նաև Ալեն Սիմոնյանի ու իր կնոջ կողմից ձեռքբերված բնակարանին, որտեղ, սակայն, չի նշվում ոչ մի խոսք այն մասին, որ նրանք, ինչպես Հայաստանում շուրջ հիսուն հազար մարդ, այդ բնակարանը ձեռք են բերել պետության կողմից իրականացվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի շնորհիվ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30