«Ազատություն». Ռամենսկոյե քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Ըստ Վորոբյովի՝ մահացածը 46-ամյա կին է։
Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի լույս 10-ի առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակումից հրդեհ է բռնկվել Սպորտիվնիի շենքերից մեկի 11-12-րդ հարկերի բնակարաններում։ Հրդեհը մարվել է։ Երեք տուժածները հենց այս հատվածից են։ Շրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ ԱԹՍ հարվածից Վիսոկովոլտնայա փողոցում գտնվող շենքի 9-րդ հարկի բնակարանն է վնասվել, կա մեկ վիրավոր։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պարզաբանել է, որ Մոսկվայի մերձակայքում ԱԹՍ-ներ են խոցվել, մասնավորապես, վեցը՝ Ռամենսկի քաղաքային թաղամասում, չորսը՝ Պոդոլսկի շրջանում, երկուսը Դոմոդեդովոյի շրջանում, մեկական՝ Լյուբերցիի և Կոլոմնայի շրջաններում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: