Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը կոշտ քննադատության է ենթարկելու ՔՊ-ին նման հակաժողովրդավարական պահվածքի համար»

Սեպտեմբեր 10,2024 09:55

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօրվա ավագանու նիստում ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ՔՊ-ի երեւանյան «ջոջերը» առաջարկելու են մանդատից զրկել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին։

Բացի այն, որ Գրիգոր Երիցյանը ավագանու այն քիչ անդամներից է, որ պարբերաբար առաջ է մղում եվրոպական օրակարգը, այլ նա նաեւ ակտիվ մասնակցում է ավագանու նիստերին։ Իսկ այն, որ նա քաղաքական բոյկոտի հիմնավորմամբ չի մասնակցում հանձնաժողովի նիստերին՝ չի կարող հիմք հանդիսանալ նրան մանդատից զրկելու համար, անգամ եթե դա թույլ է տալիս օրենքը։ Օրենքները երբեմն լինում են սխալ գրված եւ հակաիրավական։ Կարծում եմ սա հենց այդ դեպքն է։

Այն, որ ՔՊ-ն քաղաքական հետապնդում է իրականացնում իր համար «անհարմար» ընդդիմախոս հանդիսացող անձի դեմ, ցույց է տալիս այն, որ այդ ուժը խտրական վերաբերմունք է ցուցաբերում, երբ ի տարբերություն Գրիգոր Երիցյանի՝ երբեւէ չի բարձրացրել մանդատից զրկելու հարց ոչ միայն հանձնաժողովների նիստերից, այլ նաեւ ավագանու նիստերից տոտալ բացակայություններ ունեցող մի շարք իշխանական թե իրենց հարմար ընդդիմադիր ավագանու անդամներին։

Ես բազմիցս եմ բարձրաձայնել Երեւանի քաղաքապետարանում տիրող կոռուպցիայի ծավալների մասին եւ դրա դեմ ակտիվ պայքարող մեկին ավագանու մանդատից զրկելը նաեւ խիստ անհրաժեշտ է կոռուպցիոներներին եւ դեմ է Երեւանի քաղաքացիների շահերին։

Ցավոք նոր եմ իմանում, որ այսօր այդ հարցը արդեն քննվելու է ավագանու նիստում, բայց կարող եմ վստահորեն պնդել, որ քաղհասարակությունը, որի ակտիվ դերակատարներից է եղել եւ է Գրիգոր Երիցյանը, ով նաեւ հանդիսանում է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ակտիվ անդամ, կոշտ քննադատության է ենթարկելու ՔՊ-ին նման հակաժողովրդավարական պահվածքի համար։

Ոնց հասկանում եմ, ՔՊ-ն այսպես է որոշել պատրաստվել 2026թ․-ի ընտրություններին։

Կոչ եմ անում «Հանրապետություն» կուսակցության ավագանու խմբակցությանը, որի օգտին քարոզել եմ եւ որին իմ ձայնը տվել եմ 2023թ․ Երեւանի ավագանու ընտրություններին, անկախ «Ազգային առաջընթաց» խմբակցության հետ քաղաքական տարաձայնություններից եւ ՔՊ-ի հետ Երեւանի ավագանում կոալիցիայի մեջ լինելու հանգամանքից՝ հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին ու դեմ քվեարկել այս խայտառակ նախաձեռնությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30