ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «ՀՀ այսօրվա իշխանությունը, որը ժողովրդից ստացավ իշխանությունը, Արցախի համար արել է այնքան, ինչքան չի արել որևիցե իշխանություն»:
ՉԻ.- Էս մեկը չենք կարող բան ասել: Մարդը հազարից մի անգամ ճիշտ բան է ասել:
Օրինակ, այս իշխանություններն Արցախի համար ավելի շատ պարտվողական քաղաքականություն են իրականացրել, քան նախորդ իշխանությունները:
Արցախի համար ավելի շատ պատերազմ են տանուլ տվել, քան որևիցե այլ իշխանություն:
Կարդացեք նաև
Արցախի համար Արցախն ավելի շատ են Ադրբեջանի տարածք ճանաչել, քան բոլոր նախորդ իշխանությունները՝ միասին վերցրած:
Արցախի համար ավելի շատ զոհեր են տվել, ինչքան չի արել որևիցե իշխանություն:
Արցախի համար այնքան գերի են տվել, ինչքան չի տվել որևիցե իշխանություն:
Եվ վերջապես, Արցախի համար ավելի շատ են Արցախ կորցրել, քան վերջին 3000 տարվա բոլոր իշխանությունները:
Բա ո՞նց համաձայն չլինենք:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից
Շարունակելի է.
…Արցախը մերժելու դոկտրինան շահարկելով ստանալ թշնամու օժանդակությունը վերարտադրվելու համար;
…Արցախը մերժելու հատուցում, գին են հայտարարում խոստումները: Արժեքների այլասեռում: Ամենա թարմ օրինակը`ԵՄ վիզաների երկխոսության սկսվելու (երբ կավարտվեն չի ճշտվի) հայտարարությունը: Խաբելու օրինակները շատ են և վիրավորականի աստիճան պրիմիտիվ:
…Արցախը մերժելը հայ ժողովրդին վախի-սարսափի մեջ պահելու արվեստը: Ընդհուպ հայ ժողովրդի շահը օտարի շահից ստորադաս դարձնելը:
…Արցախը մերժելը օգտագործելը. ազգային նշաձողերը իջեցնելում, ազգը թուլացնելում;
Հարիֆ հայ ազգը 2018-ին կարծում էր մերժում է Սերժին: Իրականում թշնամին տեսավ նիկոլին որպես իշխանավոր, որը կանի Արցախի հետ այն ինչ չի արել որևիցե այլ իշխանավոր: Հարիֆ հայ ազգ: