Երեկ մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Կարելի է խորհրդարանական բանավեճից ոչ մի բառ չլսել ու չկարդալ եւ 100 տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել, թե ինչի մասին են իշխանությունն ու ընդդիմությունը վիճելու՝ «դուք հանձնել եք» – «դուք թալանել եք»: Երկու կողմերն էլ սկզբունքորեն ճիշտ են, բայց նրանց միջեւ սիմետրիա գոյություն չունի. նրանք, ովքեր «թալանել են», այլեւս իշխանություն չեն, իսկ նրանք, ովքեր «հանձնել են», իշխանություն են եւ, հետեւաբար, հնարավորություն ունեն շարունակելու իրենց աղետաբեր քաղաքականությունը:
Բոլոր դեպքերում այդ բանավեճը զուրկ է քաղաքական բովանդակությունից, նպաստում է ներքաղաքական «ստատուս քվո»-ի պահպանմանը եւ, եթե ես հավատայի դավադրությունների տեսությանը, ապա կմտածեի, որ պատգամավորներն իրար հետ նախօրոք պայմանավորվում են՝ այս հունով քննարկումները տանելու մասին:
Թե՛ «թալանելը» եւ թե՛ «հանձնելը», վերջին հաշվով, արդեն կայացած փաստեր են, եւ ես ակնկալում եմ, որ խորհրդարանում քննարկվեն մոտակա ապագայի հետ կապված խնդիրները: Չգիտեմ, գուցե մեր քաղաքացիներն իսկապես ապրում են՝ «որտեղ հաց, այնտեղ՝ կաց» սկզբունքով, բայց կան մի շարք հարցեր, որոնք ինձ հուզում են, եւ, ենթադրում եմ, խորհրդարանական երկրում Ազգային ժողովը հենց այն ամբիոնն է, որտեղ այդ հարցերը պետք է հնչեն:
Ինչ է անում ՀՀ իշխանությունը՝ Ադրբեջանի կողմից զավթած 200 քառակուսի կիլոմետրը վերադարձնելու համար:
Կարդացեք նաև
Ի՞նչ է արվում թշնամու գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ազատելու համար:
Այդ ի՞նչ «մասնավոր պահնորդներ» են հսկելու Ադրբեջան – Հայաստան եւ Հայաստան-Նախիջեւան տրանսպորտային հանգույցները:
Արդյոք Հայաստանը մտադի՞ր է կատարել 2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ չպնդելով մնացած կետերի կատարման վրա:
Ի՞նչ եղավ ՀԱՊԿ-ից դուրս գալը:
Ինչո՞վ է բացատրվում ԲՐԻԿՍ – ի հետ մերձենալու քաղաքականությունը:
Ինչո՞ւ է Հայաստանը համաձայնել շարունակել Ադրբեջանի հետ բանակցություններն առանց միջնորդների:
Դրանք բարդ հարցեր են եւ շատ դեպքերում միանշանակ պատասխաններ չունեն: Ուղղակի կարող ենք արձանագրել, որ նախորդ 6 տարվա ընթացքը թույլ է տալիս կասկածելու այդ իշխանության «սկզբունքների» վրա: Կարծում եմ, Փաշինյանն անգամ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ կարող է դարձնել Հայաստանը՝ միայն թե իր աթոռը պահի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարիֆ հայ ազգը 2018-ին կարծում էր մերժում է Սերժին: Իրականում թշնամին տեսավ նիկոլին որպես իշխանավոր, որը կանի Արցախի հետ այն ինչ չի արել որևիցե այլ իշխանավոր:
Կարծում էր մերժում է թալանը, պարզվում է որդեգրում է թալանածը վերցնելով ապրել, մի կերպ գոյատևել (նշաձողերի իջեցում);
Կարծում էր հպարտ քաղաքացի է ձևավորում, պարզվեց վախի-սարսափի մեջ ապրեցնող իշխանուտյուն է բերել Սերժի տեղը:
Կարծում էր էվրոպան, ԱՄՆ, Աշխարհն ամբողջ կհիանա իրենց հանճարեղ դուխով, պարզվեց բացի չկատարվող խոստումներից բան չեղավ:
Կարծում էին ժողովրդավարություն են հաստատում, չգիտեին հարիֆները որ վախի ու սարսափի պայմաններում դեմոկրատիան խեղդվում այլասեռվում է (կարդացեք սոցիոլոգիայի կամայական ձեռնարկ):
Ի՞նչ ԱԺ, ի՞նչ վարչապետ,… չտես, տկար, դասերը չսովորող երիտհայերի կույտ:
Հարիֆ հայ ազգ:
Դուք իրո՞ք կարծում եք, որ իշխանությունը կարող է սպառիչ պատասխաններ տալ։ Ժամանակին, երբ ընդդիմությունը փորձում էր պարզել, թե ինչ են իշխանությունները բանակցում Արցախի հարցի շուրջ, նրանք պատասխանեցին, որ ինչ ուզում, այն էլ բանակցում են։ Նույն ոճի պատասխանները կլինեն նաև այն ժամանակ, երբ տրվեն Ձեր նշած հարցերը:
Ներկաների,հողերը հանձնելը, և երկրի հերն անիծելը փաստ են,ռեալ իրականություն։ Հողերը մերն էին, հիմա մերը չէն։Իսկ նախկինների թալանը պետք է դատարանը ապացուցեր, որը մինչև հիմա չի արել։Գոնե 1 հոգու։Այնպես որ հնարավոր չի, որ երկու կողմն էլ ճիշտ լինի։