Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամոթ ու պարսավանք այն ամբիոնի վարիչներին ու դեկաններին, որոնք ծառայամտորեն արջի ծառայություն են մատուցում. Խաչիկ Գալստյան

Սեպտեմբեր 09,2024 12:22

«Ես չեմ պատրաստվում անձնական դեպքը ներկայացնել, ձեզ համար իրավիճակն ընդհանուր գծերով պարզ է, որ սա կոնկրետ քաղաքական խտրական վերաբերմունք է այն մասնագետների, դասախոսների նկատմամբ, որոնք համարձակություն են ունեցել իշխանական քարոզչական տեսակետներից անդին այլ մոտեցումներ ունենալ»,- ԵՊՀ-ից քաղաքական հայացքների համար հեռացված դասախոսների ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը:

«Մեր փորձերին՝ ամբիոնային, համալսարանի ղեկավարության մակարդակում ստանալ որեւէ ռացիոնալ բացատրություն, հիմնավորում, թե ինչով է պայմանավորված որոշ գործընկերների աշխատանքից ազատման փաստը, իմ դեպքում՝ ոչ լրիվ ծանրաբեռնվածության հանգամանքը, ոչ մի ռացիոնալ բացատրություն եւ հոդաբաշխ խոսք չենք ստացել, հետեւաբար մնում է ենթադրել, որ սա կոնկրետ քաղաքական, խտրական հետապնդում է…

Ընդ որում, մեր գործընկերների պայքարը ոչ թե անձնական է, այլ նրա համար, որ ԵՊՀ-ն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում եւ ապագայում միշտ մնա որպես հայրենասիրության դպրոց… Ամոթ ու պարսավանք այն ամբիոնի վարիչներին ու դեկաններին, որոնք կուլ են գնում այս ճնշումներին կամ էլ սիրահոժար, երեւի թե ծառայամտորեն փորձում են արջի ծառայություն մատուցել»,-ասաց նա՝ ընդդիմադիր դասախոսներից ազատված ամբիոնի վարիչների ու դեկանների մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30