Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներին նեղացրին Արցախին նվիրված միջոցառման ժամանակ

Սեպտեմբեր 08,2024 17:20

Սեպտեմբերի 7-ին Երազ այգում արցախցիների համար միջոցառում էր կազմակերպած։ Ըստ կազմակերպիչների՝ «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով միջոցառումը պետք է համախմբեր, սերը, կարոտը, հավատը, միասնականությունը։

Միջոցառմանը հրաշալի ելույթ ունեցան Արտեմ Վալտերը, Գայա Արզումանյանը, Արթուր Խաչենցը, «Արցախի Ձայները», «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի` «Արցախի պետական երգչախումբը»,«Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը», «Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախումբը», «Արցախի Այաներ» և «Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթը։ Արցախցիները նաեւ ցուցահանդես-վաճառքի շրջանակներում իրենց ձեռքով պատրաստած համեղ սննդով ու ձեռագործ աշխատանքներով ներկայացան։

Բայց հաճելի բաներից բացի, տհաճ միջադեպեր էլ եղան: Բեմին մոտ սրճարանում արցախցիների համար տեղ չկար։ Սրճարանում նստելու համար հարկավոր էր 30 հազար դրամից սկսած պատվեր կատարել։ Այցելուներն ապշում էին, երբ մատուցողն անգիր արած խոսքերն էր կրկնում։ Արցախցիներից մեկը  նրան վիրավոր հակադարձեց․ «Ոչինչ, մենք սովոր ենք սոված ապրելուն» ասելով՝ հեռացավ, նշեց, որ 30 հազար դրամը իրենց կես ամսվա ապրելու նպաստն է։

Հարցին, թե մի՞շտ է այդ սկզբունքով սրճարանը գործում, մատուցողն ասաց՝ ոչ, միայն այսօր։ Հաջորդ քայլը, որ պիտի «համախմբեր» միջոցառման հյուրերին, սրճարանի զուգարանից օգտվել թույլ չտալն էր, դռների մոտ կանգնած տիկնայք, տարեց կնոջը, մանկահասակ երեխայի ծնողին, ընդհանրապես զուգարան մտնել ցանկացողներին թույլ չտվեցին, ուղղորդեցին օգտվել հասարակական զուգարանից։ «Սրճարանի զուգարանը միայն իրենց հաճախորդների համար է»,-ասում էին նրանք։ Ինչպես խոստացել էին կազմակերպիչները, «Ես քո Արցախն եմ, դու իմ՝ Հայաստանը», այդքան էլ չհամապատասխանեց իրականությանը։

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30