Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի խաղը Զանգեզուրի հետ. դեղին քարտ Թեհրանից Մոսկվա

Սեպտեմբեր 08,2024 17:14

Ջալալ Խոշ-Չերհն irdiplomacy.ir-ի փորձագիտական կայքում գրում է. Ռուսներն Իրանի նկատմամբ լավ վարքագծի թեստում բարձր գնահատական ​​չեն ստացել. ուրեմն ինչո՞ւ Թեհրանը պետք է իր դերն այս հարցում իջեցնի միայն դիտորդի կարգավիճակով: Երկու երկրների ռազմավարական հաշվարկները կարող են համահունչ լինել, սակայն այնպիսի պահում, ինչպիսին ներկայիս իրավիճակն է, Թեհրանը պետք է նախաձեռնություն ցուցաբերի՝ փոխելու իր դիրքորոշումները։

Չպետք է մոռանալ, որ ռուսները Թեհրանի հետ իրենց դիրքերում ավելի շատ խորհրդանշական մոտեցում են ընդունել, քան իրականում ցանկանում են հիմնարար գործողություն իրականացնել Իրանի շահերի ուղղությամբ՝ որպես դաշնակից կամ գործընկեր։

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ի պատասխան իր ռուս գործընկերոջ հայտարարության՝ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանին «Զանգեզուր»-ի միջանցքի բացման հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտության մասին հստակ հայտարարություն է արել։ «Մեր հարեւանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք և սահմանների վերագծում, լինի դա հյուսիսում, թե հարավում, արևելքում թե արևմուտքում, լիովին անընդունելի է և համարվում է կարմիր գիծ Իրանի համար»:

Բայց եթե Արաղչիի հայտարարությունները մեկնաբանենք, որպես Մոսկվային Թեհրանի կողմից «դեղին քարտը» ցույց տալու նախազգուշացում, արդյոք Մոսկվան ինչ-որ շտկումներ կանի՞ Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր բազմիցս ընդունած երկակի դիրքորոշումներում, կամ շարունակելու է այս պահվածքը։  Որովհետև ենթադրվում է, որ Թեհրանը ստիպված է փոխզիջման գնալ Մոսկվայի հետ իր միջազգային հարաբերությունների և դիրքորոշման հետ կապված պատճառներով։

Թեհրանն արդեն համակերպվել է Մոսկվայի դիրքորոշումների հետ տարբեր իրավիճակներում, դրանցից է Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կիրառման հարցում Արևմուտքի հետ համաձայնեցումը, JCPOA-ի համաձայնագրում Իրանի շուրջ պատժամիջոցների օղակի նեղացումը, Կասպից ծովում Իրանի տարածքային ինքնիշխանության սահմանափակումը, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համաձայնեցումը իրանական երեք կղզիների հետ կապված պահանջների վերաբերյալ: Իսկ այժմ Հայաստանի հետ Իրանի արևմտյան սահմանների աշխարհաքաղաքական սահմանները փոխելու բացահայտ պայմանավորվածության ի հայտ գալը։

Թվում է, թե այս անգամ Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանը փոխելու անմիջական վտանգի պայմաններում Թեհրանին անհրաժեշտ է արդյունավետ  և ռազմավարական քաղաքականություն վարել Իրանի ազգային անվտանգության և շահերի ուղղությամբ՝ միաժամանակ անցնելով Մոսկվայի նկատմամբ պասիվ քաղաքականությունից։

Ինչպես երևում է ուկրաինական պատերազմի փորձից ելնելով, Մոսկվան պետք է գիտակցի, որ ժամանակն անցել է մտածելու, որ այլ երկրները կա՛մ իրենց հպատակներն են, կա՛մ մարգինալ և պասիվ գործընկերներ այն ամենի նկատմամբ, ինչ Մոսկվան ընկալում է իր շահերից ելնելով: Ուստի անհրաժեշտ է, որ Թեհրանը գործի դնի ակտիվ դիվանագիտություն՝ կանխելու  այն ռազմավարությունը, որը վտանգում է Իրանի և Հայաստանի ժողովուրդների շահերը՝ հօգուտ Ուկրաինայի դեմ Մոսկվայի պատերազմական նպատակների։ Հատկապես Իրանի հյուսիսարևմտյան սահմանների փոփոխությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ կարող է ունենալ Իրանի շահերի վրա։

Առաջին փուլում դա միջազգային հանրության այլ դերակատարների հետ ընդհանուր շահերի հասնելն է։ Ցավոք սրտի, սա բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում, բայց անհաղթահարելի չէ։ Միջազգային այլ դերակատարների հետ բանակցային մոտեցման կատարելագործումը, ինչպես նաև դիվանագիտության ոլորտում թշնամական վերաբերմունքից խուսափելը կլինի իրատեսական մոտեցում՝ հիմնված Իրանի ազգային շահերի վրա։

Հարկավոր էր, որ Իրանը ի սկզբանե պարզ հայացքով մեկնաբաներ և վերլուծեր Լեռնային Ղարաբաղի հարցով, Ադրբեջան-Հայաստան երկրորդ պատերազմը, որպես աշխարհաքաղաքական հակամարտություն, այլ ոչ թե իսլամի և քրիստոնեության հակամարտություն և էթնիկ պատերազմ իր սահմանների երկայնքով: Մինչդեռ կարելի էր կանխատեսել, որ ղարաբաղյան պատերազմում Իրանի շահերն անձեռնմխելի չեն մնա։ Համենայնդեպս, քաղաքականության մեջ սկզբունք է, որ դեպքերից հետո միշտ փաստերը ցույց են տալիս իրենց անհանգստացնող  պատկերները։

Թեհրանը չպետք է քաղաքական ամաչկոտություն ունենա Ռուսաստանի հետ իր հարաբերությունների լաբիրինթոսում և փակված այն հարցրում, թե ինչ է անում Մոսկվան իր շահերի համար։ Նման քաղաքականության արժեքը կվճարվի միայն Իրանի գրպանից։

Այն, ինչ ասել է Աբբաս Արաղչին ի պատասխան ռուս գործընկերոջը և նշել «կարմիր գիծը», կարելի է մեկնաբանել, որպես Մոսկվային դեղին քարտ ցույց տալով Թեհրանի կողմից, բայց այն, ինչ կավելացնի այդ արձագանքի կարևորությունը, ակտիվ քաղաքականությունն է, որն անհրաժեշտ է Թեհրանին քաղաքական նախաձեռնությունների համատեքստում։

 

Թարգմանեց՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30