Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաքան Ֆիդան. Կոսովոյի անկախ և ինքնիշխան հանրապետությունը կհասնի այն դիրքին, որին արժանի է միջազգային ասպարեզում․ այս հարցում մեր աջակցությունը լիարժեք է․ «Թուրքիան այսօր»

Սեպտեմբեր 08,2024 14:13

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդան. «Շատ արդյունավետ այցելություն ենք կատարել մեր նախնիների ժառանգություն հանդիսացող Կոսովո։

Կրկին հիշեցինք ու հիշեցրինք այն մասին, որ կոսովացիները ոչ միայն մեր ընկերներն են, այլև մեր եղբայրները։
Կոսովոյի անկախ և ինքնիշխան Հանրապետությունը, անշուշտ, կհասնի այն դիրքին, որին արժանի է միջազգային ասպարեզում։ Այս հարցում մեր աջակցությունը լիարժեք է։ Պրիշտինայում մեր պաշտոնական շփումներից հետո մենք հանդիպեցինք Պրիզրենում և Մամուշայում գտնվող մեր հայրենակիցների հետ։ Հին ընկերների հետ հիշում էինք անցյալը, իսկ նոր սերնդի լույսը մեզ հույս էր տալիս: Ես ուրախությամբ արձանագրեցի այն տարածաշրջանի սրընթաց զարգացումը, որին վերջին քսան տարիներին ականատես եմ եղել մոտիկից։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք ամեն ինչ անել այս հինավուրց հողերի բարգավաճման և կայունության համար: Մեր համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվելու։ Բալկանները կզարգանան բալկանյան ժողովրդի քրտինքով»։

▪️Կոսովոն մասամբ ճանաչված պետություն է Բալկանյան թերակղզում, բնակչության մեծամասնությունը ալբանացիներն են, գերիշխող կրոնը իսլամն է։ Թուրքիան 2008 թվականին ճանաչել է Կոսովոյի անկախությունը։

▪️Զուգահեռներ- Արցախ, որտեղ հայ ժողովուրդը իր բնօրրանում հռչակել էր անկախություն և պայքարում էր իր արդարացի իրավունքների ճանաչման համար և Կոսովո, որտեղ թուրքական նվաճումներից, բնիկ սերբերի մեծ մասի հեռանալուց և ալբանացիների վերաբնակեցումից հետո ստեղծվում է պետություն, որը մասամբ է չճանաչված։ Եվ այս ամենի համտեքստում Թուրքիան, որն առաջին դեպքում Ադրբեջանի հետ համագործակցելով արեց ամեն ինչ տապալելու համար կայացած պետությունը, իսկ երկրորդ դեպքում ինքնիշխանության ջատագովի դիմակով հայտարարում է, որ աջակցում է մասամբ ճանաչված երկրին միջազգային ասպարեզում իրեն արժանի դիրքը զբաղեցնելու հարցում։

▪️Հետևություններ-ներկայիս աշխարհում հաճախ հաղթում են ոչ թե նրանք, ովքեր արդար են և ճիշտ, այլ նրանք, ովքեր, օգտագործելով ամենատարբեր ուղիներն ու գործիքակազմը, համառորեն կարողանում են առաջ մղել իրենց սուտը և այն դարձնել ճշմարտություն։ Իսկ ինչպես բազմիցս համոզվել ենք, թուրքական քարոզչությունը այս հարցում մեծ և հաջող փորձ ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30