Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանների փոփոխություն չպետք է լինի, պետք է պահպանվի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը

Սեպտեմբեր 08,2024 12:28

Իրանական Mehr լրատվական գործակալության տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Ղաշղավին ասել է․ «Սահմանների փոփոխություն չպետք է լինի, պետք է պահպանվի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»։

Իրանի Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը, ի պատասխան «Զանգեզուր»-ի միջանցքի բացման մասին հնչեցված պնդումների, ասաց. «Տարածաշրջանի կայունությունն ու բարեկամությունը պահանջում է անվտանգություն և ոչ մի փոփոխություն սահմաններում»։

Իրանի ազգային խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Ղաշղավին Mehr-ի թղթակցի հետ զրույցում, ի պատասխան Զանգեզուրի միջանցքի բացման և այդ առումով Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարություններին, ասել է. «Իրանի իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է՝ սահմանները երբեք չպետք է փոփոխվեն։ Այս հիման վրա չպետք է լինի նվազագույն հարձակում տարածաշրջանի պատմական ու ավելի քան հազարամյա սահմանների վրա»։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանի կայունությունն ու բարեկամությունը պահանջում է անվտանգություն սահմաններում և ոչ մի փոփոխություն սահմաններում։ Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է հարգեն այս հարցը։

Նա ընդգծել է. «Մենք բոլորս պետք է հոգ տանենք երկրների տարածքային ամբողջականության պահպանման և միջազգային սահմանների ճանաչման մասին»։

Ղաշղավին նշել է. «Երբ ես արտգործնախարարության խոսնակն էի, լավ հիշում եմ, որ երբեմն արտաքին գործերի նախարարությունում այնպիսի իրավիճակ էր ստեղծվում, որ հասարակական կարծիքը կամ էլիտայի մի մասը պահանջում էր որոշ երկրների դեմ դիրքորոշում ընդունելել, բայց քանի որ մենք հավատարիմ ենք պահպանել սկզբունքները, շահագրգռված էինք տարածքային ամբողջականությամբ, հարևանների հետ հարգանքով վերաբերվել և սահմանների նկատմամբ ընդունել անփոփոխության սկզբունքը, ուստի Իրանի դիրքորոշումները միշտ եղել են առկա կայունության և երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու օգտին»։

Իսլամական խորհրդարանի պատգամավորն ասել է․ «Ելնելով դրանից՝ մեզ համար շատ զարմանալի է Ռուսաստանի դիրքորոշումը իրանական երեք կղզիների հարցում կամ  նրանց պնդումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ»։

Ամեն դեպքում, հուսով ենք, որ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը և բոլոր երկրները կփորձեն արդյունավետ քայլեր ձեռնարկել տարածքային ամբողջականության և երկրների ինքնիշխանության հարգման շրջանակներում և միջազգային սահմանների ճանաչման ուղղությամբ։

Վերջին օրերին ռուսաստանցի որոշ պաշտոնյաներ ընդգծել էին Զանգեզուրի միջանցքի բացումը և այդ առումով Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը, ինչն արժանացավ Իրանի Իսլամական Հանրապետության  սաստիկ արձագանքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն մեր  առաջնահերթությունն են, այլ նաև մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը։ Մեր հարեւանների տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում՝ լինի դա հյուսիսում, հարավում, արևելքում, թե արևմուտքում, միանգամայն անընդունելի է և համարվում  Իրանի է կարմիր գիծը»։

 

Թարգմանեց՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30