Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սպասման մի քանի րոպեներ, ապա միանգամից մտափոխված մտա տուն, շտապ վերցրի մեկական գիրք` ծանր մտածումներով». «Հայացք Երևանից»

Սեպտեմբեր 08,2024 10:47

Սկիզբը՝ նախորդիվ

Ստեփանակերտից դեպի Հայաստան բռնագաղթի ճանապարհը երկար էր, ծանր` կիլոմետրերով ձգվող մեքենաներով, մեկընդմեջ մեզ ուղեկցող խցանումներով… Երկնքից թափվող անձրեւը մեքենաների պատուհաններն էր թմբկահարում, որ արձագանք էր տալիս մեր հոգում, խոցում մեր վերքոտ սրտերը: Ամեն պահ, մտքերիս մեջ ընկած, բնակարանիս բոլոր անկյուններն եմ քրքրում, շոշափում այս կամ այն իրը, պատերից անցնում գույքին՝ այն բազմոցին, որի վրա նստում էի, այն համակարգչին, որի ստեղնաշարի վրա մատներս շարում էին տողեր, որոնք գրքեր են դարձել:

Մինչ տարհանվելը` նկուղից դուրս եկա, մտա տուն` մի քանի կարեւոր իր վերցնելու: Գրքերս շոշափեցի, ցանկացա վերցնել, երկընտրանքի մեջ ընկա, բայց թողեցի սեղանին` ափսոսանքով նայելով իմ տքնաջան աշխատանքի պտուղներին: Տնից դուրս եկա` հազիվ զսպելով ալեկոծությունս: Սպասման մի քանի րոպեներ, ապա միանգամից մտափոխված մտա տուն, շտապ վերցրի մեկական գիրք` ծանր մտածումներով. «Այս վեց գրքում մանկավարժի կյանք կա, պատմական ժամանակաշրջանի արձանագրում, որ պետք է պահպանել»:

Դեպի Հայաստան բռնատեղահանությունը, ուզենք թե չուզենք, արցախցիներիս տանում է դեպի Հակարիի կամուրջը` ադրբեջանական անցակետ: Մինչեւ հասնելը` հոգնած ու կոտրված հայրենազուրկներս հազարումի զրույցներով ծանրաբեռնված ենք մոտենում այդ կամրջին` ինչպե՞ս կանցնենք, որքանո՞վ կկարողանանք տիրապետել մեզ, որ հաղթահարենք թշնամու սադրանքները, ովքե՞ր կընկնեն նրանց ծուղակը եւ/կամ մեր դեմքին դաջված ատելությունը ինչպե՞ս կքողարկենք:

… Աղետաբեր որջից հեռացանք` ճանապարհը շարունակելով դեպի Գորիս՝ դատարկված հոգով, որ Արցախը մնաց հեռվում, հայրենիքը` թշնամու գերության մեջ: Մտածումներս խտացած էին, այլեւս երկնքից թափվող մանանա չէր երեւում, երբ անեծքները բազմաբյուր էին:

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30