Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փորձել նման եղանակով «ծածկել» մտավոր սնանկությունը՝ նշանակում է կախվել փրփուրներից․ «Հայացք Երևանից»

Սեպտեմբեր 08,2024 10:15

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը եւ նրա շրջապատը, կարծես թե, սպառելու վրա են էժանագին տեսարանների (հեծանվավազք, տոլմայի փաթաթում, Սեւանում toples լողահանդես եւ այլն) ցուցադրմամբ հանրությանը զվարճացնելու, նրա ուշադրության կենտրոնում գտնվելու երեւակայությունը: Անպտուղ ասուլիսները, առաջին տիկնոջ ճոխ «փարթիները» նույնպես տհաճություն պատճառելու չափ տաղտկալի են դառնում:

Եթե այս ամենը՝ որպես անպետքություն, վերջնարդյունքում դուրս ենք գրում, ապա ՔՊ-ի գրեթե վեցուկես տարվա կառավարման «քյարը» մնում են Արցախի կորուստը, ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների զիջումը, հազարավոր զոհերը, անօթեւան մնացած անթիվ-անհամար փախստականներն ու մեր անարգված ազգային արժանապատվությունը: Սրանք անվերականգնելի կորուստներ են, որոնք չեն ներվելու, եւ դա իշխող ընտանիքն անգիր գիտի, ուստի եւ մտավոր սնանկության ներկա իրողության պայմաններում պատրաստ է ամեն քայլի՝ թեկուզ նվաստանալու, թուքումուր «ուտելու» գնով, միայն թե շարունակել մնալ հանրային ուշադրության տեսադաշտում, որը նույնն է թե՝ իշխանական աթոռին:

Իհարկե, խեղկատակություններով հանրային խոսույթ չես ձեւավորի, ավելին՝ փորձել նման եղանակով «ծածկել» մտավոր սնանկությունը՝ նշանակում է կախվել փրփուրներից: Մի կողմ թողնելով հանրությանը մատուցվող ծամածռությունների հակագեղագիտական կողմը, նկատենք, որ մարդկանց մի հատվածի համար դրանք այնքան էլ անտանելի չեն, ավելի շրջահայացները համարում են, որ մեր հիմնական խնդիրը քաղաքական դաշտի դատարկությունն է, եւ վարչախմբի գոյության ամենավերջին պաշարամիջոցները մնացել են հեծանիվ քշելը, լոբի մաքրելն ու մյուս կապկությունները:

Քաղաքական կյանքում պատասխանատու դերակատարության հայտ ներկայացրած ընդդիմությունը լավ հնարավորություն ունի առկա իրավիճակին հակադրելու լայն հանրության համար ընդունելի այնպիսի այլընտրանք, որը թույլ կտա իշխանափոխություն իրականացել նախ մարդկանց ուղեղներում, ապաեւ նյութականացնել գետնի վրա։ Իրական հեղափոխության ճանապարհն անցնում է այլընտրանքի միջով՝ այն, ինչը տեղի չունեցավ 2018-ին եւ այն, որի պահանջն այսօր հրատապ է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30