Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռու մարզում դիտարկվել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

Սեպտեմբեր 07,2024 22:30

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը:

Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Ճանախարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Վանաձորի և Ալավերդու համայնքապետեր Արկադի Փելեշյանը և Դավիթ Ղումաշյանը:

Նախարարը նախ դիտարկել է Մ8` Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհահատվածի 2 կմ և շուրջ 6 կմ երկարությամբ երկու ճանապարհահատվածում իրականացվող շինարարությունը, ապա կանգառ է կատարել Մարց-Աթան հատվածում, որտեղ ևս այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում:

Մարց-Աթանը կարևոր ծրագիր է, որը Մ6-ը կապում է Աթան գյուղին՝ 27.5 կմ:
Ակտիվ շինարարական աշխատանքներ են նաև Օձունի խաչմերուկում:

Նախարարը հետևել է կատարվող աշխատանքին, տվել մի շարք հանձնարարականներ՝ այդ թվում, որ դրանք կատարվեն բարձր որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում:

Նախարար Սանոսյանը դիտարկել է նաև մայիսյան աղետի ժամանակ փլուզված Մ6 միջպետական մայրուղու փլուզված հատվածի ժամանակավոր վերականգնման աշխատանքները։

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30