Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները պետք է զիջումներ անեն Իրանին

Սեպտեմբեր 07,2024 19:50

Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրովշահին իրանական  donya-e-eqtesad կայքում  գրում  է․ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրա բոլոր հետևանքները, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում կապուղիների ցանցի ապաշրջափակումը, ի սկզբանե իրականացվել են Մոսկվայից Բաքվին ուղղված կանաչ լույսով»։

Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետության մեջ բազմաթիվ դերակատարների առկայությունը ստիպեց իրանական իշխանության որոշ վերնախավերին սխալ ընկալել գլխավոր դերակատարին:

2020 թվականի պատերազմում Թուրքիայի ընդգծված դերը որպես ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի և զենքի կարևոր դերն այս պատերազմում իրանցի վերլուծաբանների և երկրի ուղեղային կենտրոններ մոտ առաջացրել են այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետությունը պահանջում էր բացել տարածաշրջանային ճանապարհները և այս երկրի ազատագրված տարածքները միացնել Նախիջևանին, ինչն արտահայտվում է այսպես ասած «Զանգեզուրի միջանցք» տերմինով, որը սխալմամբ Իրանում ընկալվում էր որպես «ՆԱՏՕ-ի միջանցքը» կամ «Եբրայական միջանցք» անունով։

Իրանական միտքը, որը հիշում էր Սիրիայի հարցում Իրանի և Ռուսաստանի համագործակցության պատմությունը, գծեց ռազմավարական իրադարձություն և շահերի դասավորություն, մինչդեռ Իրանի և Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում չէին համընկնում։

Հիմնականում Թուրքիայի նման արդյունավետ դերակատարին թույլ են տվել մտնել հարավկովկասյան տարածաշրջան Ռուսաստանի հետ գործարքի և համագործակցության արդյունքում։ Երկարամյա դաշնակցին ուժեղացնելը և մի տիրակալի թուլացումը, ով ռուսների բակում ցանկություն ունի ապստամբելու և ընկնելու Արևմուտքի գիրկը, ռուսական դիզայնի արդյունքն է:

Իրանը հայտարարել է, որ դիմակայելու է ցանկացած գործողության, որը կհանգեցնի իր սահմանների փոփոխությանը։ Իմ կարծիքով, առաջիկա ամիսներին Հյուսիսային Արաքսի միջանցքը կդառնա Իրանի և Ռուսաստանի իշխանությունների միջև բանակցությունների առարկա, և արդյունքում Ռուսաստանը, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը հստակ կհայտարարեն, որ այդ միջանցքի ստեղծման նպատակը ոչ թե տարածք տրամադրելն է, այլ միայն երկաթուղին ու էներգիայի հաղորդման ճանապարհ բացելն է։

Իսկ Իրանի հավանությամբ կսկսվեն շինարարական ու կատարողական աշխատանքները։ Արաքսի հարավից և Իրանի տարածքից հյուսիսային միջանցքին համահունչ միջանցքի կառուցումը արտոնություն կլինի, որը կտրվի Իրանին։

 

Թարգմանեց՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30