Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին

Սեպտեմբեր 07,2024 16:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական կարևոր ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։

Հանձնառու եմ համատեղ ջանքերով նպաստելու Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ ընդգրկուն օրակարգի ընդլայնմանն ու նոր հավակնոտ ծրագրերի իրականացմանը, այդ թվում` տնտեսական համագործակցության ոլորտում:

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել՝ ի նպաստ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա ամուր բարեկամության խորացման և մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունների զարգացման, որում անձամբ ունեցել եք մեծ ու խորհրդանշական դերակատարում: Դրա լավագույն օրինակներից է Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը:

Բարձր եմ գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունը։ Մեծ գնահատանքով ենք հիշում մեր երկրի համար դժվարին ժամանակներում Հայաստան կատարած Ձեր այցն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետևողական ջանքերը տարածաշրջանում անվտանգության, արդար ու տևական խաղաղության հաստատման գործում:

Մեծ սիրով առաջիկայում սպասում եմ Ձեր պաշտոնական այցին Հայաստան՝ ինչը գերազանց առիթ կլինի Հայաստանի և Ֆրանսիայի վերընթաց զարգացող համագործակցության ընդլայնման ու նոր ծրագրերի նախանշման շուրջ քննարկումների համար։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում»։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30