Երբ գնահատում ենք տարածաշրջանում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակը, պետք է փաստենք, որ Հայաստանի անվտանգային համակարգն այսօր իսպառ քայքայված է՝ սկսած ներքին ռազմական պոտենցիալից, վերջացրած արտաքին ռիսկերը կառավարելու մեր ունակությամբ, դիվանագիտական հարաբերություններով, տնտեսական փոխգործակցություններով եւ այլն. այսօր, «Սրբազան» շարժման կազմակերպած «Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բացի այդ, ըստ բանախոսի, մենք կորցրել ենք Հայաստանի եւ Արցախի համար կարեւորագույն կենսատարածք, որը բացի կենսատարածք լինելուց, մեր հայրենիքն է, մեր անվտանգային համակարգի թիկունքը, ողնաշարը՝ Արցախը: Կորցրել ենք նաեւ Հայաստանից տարածքներ, ունենք ահաբեկված հասարակություն, որը համոզված է, որ ելքը նոր զիջումների միջոցով պատերազմից խուսափելն է, ունենք ժողովուրդ, հասարակություն՝ ոտնահարված արժանապատվությամբ:
Այս ամենի արդյունքում, ըստ բանախոսի, խաղաղություն ունենալու համար առնվազն այս մի քանի կետերը պետք է վերականգնել:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ