Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

19-րդ դարի ֆիդայական երգերով հասարակությանը պատրաստել 21-րդ դարում Թուրքիայի հետ առճակատվելուն, կործանարար է. Ռուբեն Մելքոնյան

Սեպտեմբեր 07,2024 13:05

Մենք կարծես լիովին չենք գիտակցել եւ չենք ուզում գիտակցել, թե ինչ է փոխվել տարածաշրջանում. այսօր «Սրբազան» շարժման կազմակերպած «Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նրա դիտարկմամբ, Թուրքիան եւ Ադրբեջանն այլեւս մեկ միավոր են տարածաշրջանում եւ մեր բոլոր քայլերն ու գործողությունները մենք պետք է կառուցենք՝ ելնելով այս իրողությունից. «Իրատես լինենք եւ պատկերացնենք, որ օրինակ, Ջերմուկի հարցում մենք գործ ունենք այդ տանդեմի հետ, այլապես ամենը վերածվելու է պոռոտախոսության»:

Բանախոսի գնահատմամբ, եթե 1990-ականներին Թուրքիան տեսականորեն էր աջակցում Ադրբեջանին, այժմ գործնական քայլերի է անցել: Այժմ կա թուրքական օրակարգի ավելացում եւ դրա դեմ Հայաստանի հնարավորությունները զրոյական են. դրանք զսպող մեխանիզմներ մենք ինքներս չունենք, բայց տարածաշրջանային զարգացումների համատեքստում դրանք երբեմն դրսեւորվում են ու դրանցից մեկն էլ Իրանի դիրքորոշումն է: ՀՀ-ում Իրանի դեսպանը, երեկ, հիշեցնենք, վերահաստատեց «Զանգեզուրի միջանցքի» մասով իր երկրի դիրքորոշումը:

Ռուբեն Մելքոնյանի պնդմամբ, Հայաստանը չի կարող քայլեր եւ առաջարկներ անել, քանի որ դրանք լսելի չեն, պարտված Հայաստանը չունի ռեսուրս իր կարծիքներն առաջարկելու եւ դրանք առաջ տանելու:

Ըստ նրա, 19-րդ դարի ֆիդայական երգերով հասարակության պատրաստել 21-րդ դարում Թուրքիայի հետ առճակատվելուն, կործանարար է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30